Եվրամիությունը կիրառել է նոր անհատական պատժամիջոցներ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են «բարձրաստիճան պաշտոնյաներին», այդ թվում ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, Ռուսաստանի գվարդիայի պետ Վիկտոր Զոլոտովին և Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթն արդեն ընդունվել է և շուտով պաշտոնապես կհրապարակվի: