Friday, 23 04 2021
Ֆրանսիայի Սենատի նախագահը Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
Լավ է, որ Սյունիքի դեպքերը տեղի ունեցան հիմա և ոչ արտահերթ ընտրությունների նախօրեին
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
«Եթե այսօր մենք Նժդեհի կիսանդրին հանենք իբրև «ֆաշիստ», վաղը կասեն Մոնթեի արձանն էլ հանեք՝ տեռորիստ է»
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները
«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»․ ինչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը կիսանախագահական կառավարման համակարգի և արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ չի բացառվում, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով կընդունվի նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը: Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ուժերը համաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ իրենք նույնպես կհամաձայնվեն:

2020թ. նոյեմբերի 10-ին, Արդար Հայաստան-ը՝ դեռևս որպես հանրային նախաձեռնություն, առաջինն էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայատանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ու միայն քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխման արդյունքում։

Հայտարարությամբ նշվել էր, որ այդ նպատակին հասնելու համար գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ու ներկայացնել ժամանակացույց՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, առաջիկա վեց ամիսների ընթացքում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո կազմակերպել նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Հարկ է արձանագրել, որ գործող իշխանությունն, ըստ էության, համաձայնել է վերը նշված բոլոր առաջարկություններին, այն է՝ հրապարակել է ճանապարհային քարտեզ, իսկ այժմ խոսում է կառավարման համակարգի փոփոխության և արտահերթ ընտրությունների մասին: Ընդամենը ժամանակացույցն է որոշակիորեն փոխվել:

Արդար Հայաստան կուսակցության ծրագրում հստակորեն նշված է, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը։ Նկատի ունենալով վերը նշվածը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ հորդորելով իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մայիս-հունիս ամիսներին, նշանակել սահմանադրական փոխոխություների կամ նոր սահմանադրության ընդունման հանրաքվե՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վեց ամիս անց նախագահական ընտրություններ:

Արդար Հայաստան կուսակցությունը մեկ անգամ ևս հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքացիական պատերազմից ու քաղաքական կատակլիզմներից։ Խորապես համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն՝ իրավիճակը հաղթահարելու համար։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Ք. Երևան 02.03.2021թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});