ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության նկատմամբ անվստահության մասին և պահանջել է հրաժարական, ինչին ի պատասխան՝ երեկ վարչապետը հանրահավաք էր հրավիրել, որին մասնակցում էին բազմահազար աջակիցներ:
Արդյո՞ք Հայաստանը կկարողանա խուսափել վատագույն սցենարից՝ քաղաքացիական պատերազմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ վերջին օրերին Հայաստանը գտնվում էր քաղաքացիական պատերազմի եզրին, սակայն այդ հավանականությունը բավականին նվազել է: Ռոմանովի դիտարկմամբ՝ նախօրեի հանրահավաքը իշխանության աջակցության ցուցադրում էր և ցուցադրում էր այն բանի, թե որքան մեծ է ժողովրդի աջակցությունն իշխանությանը:
«Սա պայքար է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ հեղափոխության և հակահեղափոխության միջև»,- նշեց բլոգերը: Նրա կարծիքով՝ քանի դեռ ընդդիմության թիկունքում կանգնած է Քոչարյանը, չեն հաղթելու:
Ալեքսեյ Ռոմանովը նաև կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը կարող է գնալ վերջին միջոցի՝ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: