Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Ռոբերտ Քոչարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը. գաղտնալսման անոնս

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից հետո Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկություն տարածեց, որ գաղտնալսվել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան զրույցը և առաջիկա օրերին իշխանությունը կհրապարակի այն, ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականի հայտնի պահանջը ներկայացնելիս գործել է Սերժ Սարգսյանի հորդորով:

Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ-ում չի լինելու վենդետա, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա: ԳՇ շուրջ իրավիճակն ու հանրահավաքի քաղաքական տրամաբանությունը, սակայն ունեն թերևս փոքր ինչ ավելի լայն արձանագրումների անհրաժեշտություն: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն մարտիմեկյան տարելիցի առիթով հանրահավաքի իր ելույթում խոսելով ներքաղաքական նոր իրավիճակի մասին, փաստորեն ուղիղ թիրախավորեց Սերժ Սարգսյանին, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե խնայվեց:

Դեռևս օրեր առաջ տարբեր հրապարակումներով արձանագրել եմ, որ վարչապետ Փաշինյանը փորձում է խաղալ արմատական ընդդիմության կամ նախկին համակարգի ուժերը միավորող շրջանակում առաջնորդության համար Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասության վրա: Այստեղ կա հատկանշական «բալանս»: Երբ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի սկզբին հայտարարեց, որ համարում է, թե պետք է մասնակցել արտահերթ ընտրությանը՝ եթե անգամ Փաշինյանը հրաժարական չի տալիս և մասնակցում է, կարճ ժամանակ անց «Իմ քայլը» հայտարարեց արտահերթ ընտրության հանրային պահանջ չլինելու մասին:

Մինչդեռ, դա փաստորեն համահունչ էր Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, այն իմաստով, որ նա և ՀՀԿ-ն արտահայտվում էին Փաշինյանի «հետ» որևէ ընտրություն կտրականապես մերժելու օգտին: Այդ ժամանակ փաստորեն Փաշինյանը «խաղաց» «17-ի» ներսում Սերժ Սարգսյանի դիրքերի օգտին: Այժմ, նա թիրախավորում է Սերժ Սարգսյանին և «խնայում» Ռոբերտ Քոչարյանի անունը, այսինքն խաղում է Սերժ Սարգսյանի դեմ: Իհարկե «դեմն» ու «օգտինը» այս առումով հարաբերական է, պայմանական, ինչի մասին վկայում է հենց դինամիկայի և սլաքների փոփոխությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ հաջորդը Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու հերթը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրորդ նախագահից երկրորդ բևեռ լինելու հավակնության առումով ձեռք է բերվել ավելի հաստատուն համաձայնություն՝ մասնավորապես Պուտինի հետ, Իսկանդերի թեմայով զրույցի ընթացքում: Այն, որ Ռուսաստանի դերը Հայաստանի ներքին կյանքում առանցքային է, որքան էլ ֆորմալ առումով Մոսկվան չունի Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու իրավունք, թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Այդ դերը պայմանավորող թե այսպես ասած պատմա-քաղաքական և տնտեսական գործոններն են բավականաչափ հայտնի, ու նաև բավականաչափ հայտնի են արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո ստեղծված իրավիճակով թելադրվող հանգամանքները:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում