Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 3532-ի: Կառավարությունը հայտնել է, որ ևս 12 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Անցկացվել է 22.900 թեստ. PCR թեստեր՝ 6005, հակագենի արագ թեստեր՝ 16.895:
Ապաքինվել է ևս 163 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 271.379 է, ապաքինվել է 265.686 մարդ: