Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դիմակայություն՝ Թբիլիսիում. Վրացիներին կրկին հաղթելու կարևորությունը…

Մարտի 5-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Թբիլիսիում կմրցի Վրաստանի հետ։ Մարտի 10-ին մեր ֆուտբոլիստները վրացիների դեմ պատասխան հանդիպումը կանցկացնեն արդեն Երևանում։ Երկրորդ տուրից հետո մեր հավաքականը վաստակել է մեկ միավոր։

Առաջիկա հանդիպումը, սկզբունքային լինելուց զատ, կարևոր է նաև մրցաշարային առումով և մասնավորապես Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում։ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում 2։1 հաշվով հաղթել էր Վրաստանին, որի արդյունքում Խոակին Կապառոսի թիմը հաղթող դարձավ ենթախմբում։ Հերթը ֆուտզալի հավաքականինն է։ Վերջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալել էր Ֆրանսիայի ընտրանուն: Մերոնք մոտ էին հաղթանակին, բայց…

Վրաստանի հետ խաղին ընդառաջ հարկ ենք համարում խոսել երևանյան վերջին մրցավեճի մասին, որը լավագույններից էր մեր հավաքականի պատմության մեջ։ Առաջին կեսում առավել ակտիվ էր Ֆրանսիայի հավաքականը, սակայն Հայաստանի ընտրանին օգտագործեց մրցակիցների սխալները և բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը: Առաջին կեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գարեգին Մաշումյանը: Հայաստանի ընտրանին շարունակեց տիրել նախաձեռնությանը, և նույն Արթուր Մելքոնյանը դարձավ դուբլի հեղինակ: Ֆրանսիայի հավաքականը մինչ ընդմիջումը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Լուտինը: Երկրորդ կեսում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ հետ բերել կորցրածը և հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Հանդիպումն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4:

Հայաստանի հավաքականը, այո, ուներ պատմական հաղթանակ տանելու իրական հնարավորություն։ Հայաստանի հավաքականը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց Երևանում՝ մրցելով Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ։ Առաջին կեսում մեր ֆուտբոլիստները առջևում էին 3։0 հաշվով, և թվում էր, թե հաղթանակն անխուսափելի է։ Երկրորդ կեսում, սակայն, տեղի ունեցավ այն, ինչը որոշակիորեն կանխատեսելի էր։ Ֆրանսիան բարձր կարգի հաշվին խուսափեց պարտությունից։ Այո, որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստները սխալվեցին, բայց նրանց մեղադրել թույլ խաղ ցուցադրելու մեջ՝ բոլորովին ճիշտ չի լինի։ Տակտիկական առումով Հայաստանի հավաքականը նույնիսկ գերազանցեց մրցակցին։ Մեր ֆուտբոլիստները թույլ էին տալիս ֆրանսիացիներին մոտենալ դարպասին, բայց պաշտպանությունը ամուր էր։ Ապավինելով հակագրոհներին՝ Հայաստանը ուներ դարպասը գրավելու ևս մի քանի հնարավորություն։ Ֆրանսիացիները հաջողության հասան ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ։

Այո, 3։0 հաշվով հաղթելուց հետո հանդիպումը 4։4 ավարտելու փաստը ինչ-որ չափով հուսահատեցնում է, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականը ցուցադրեց լավ ֆուտբոլ։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին ըստ էության հաջողվեց քաղել ողջ պոտենցիալը, որ ունեն մեր ֆուտբոլիստները։ Եթե մի փոքր բախտը ժպտար, կհաղթեինք։ Ցավոք, սպորտում եթե-ներ չկան։

Անհրաժեշտ ենք համարում գնահատել այն, ինչ ունենք այսօր։ Ունենք մարտունակ հավաքական, որը արժանի պայքար է մղում բոլորովին նոր հարթությունում։ Անցյալ տարի Նազարեթյանի թիմին հաջողվեց հաղթահարել թե՛ որակավորման փուլի և թե՛ փլեյ-օֆի արգելքը։ Դա մեծ իրադարձություն էր հայկական ֆուտբոլում։ Դեռևս անցյալ տարվա գարնանը խոսում էինք ուժեղ հավաքականի մասին։ Այսօր պատկերը բոլորովին այլ է։

Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի հավաքականը զրկված էր փլեյ-օֆին պատշաճ կերպով նախապատրաստվելու հնարավորությունից, այնուամենայնիվ Բուլղարիայի դեմ անցումային հանդիպումներում տեսանք անհամեմատ ավելի մարտունակ հավաքական։ Մոտ կես տարվա ընթացքում մեր հավաքականը մի քանի աստիճանով բարելավել է խաղի որակը։ Գլխավոր մարզչին մոտ 90 տոկոսով հաջողվել է շտկել բացթողումները, որոնք առկա էին որակավորման փուլում։ Մասնավորապես, մեր պաշտպանությունն անհամեմատ ավելի հուսալի է գործում, իսկ գրոհներն ավելի արդյունավետ են և սուր։ Ֆուտբոլիստները պայքարում են նախանձելի նվիրումով, ինչը ուժեղ կոլեկտիվ ունենալու կարևոր նախապայմաններից է։

Մեր հավաքականի առաջ խնդիր է դրված դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որին կմասնակցեն 16 ուժեղագույն թիմերը։ Ֆրանսիայի դեմ հանդիպումից հետո կարող ենք փաստել, որ Հայաստանի հավաքականն ունի ներուժ խնդիրը լուծելու։ Ֆրանսիացիներին հաղթելու դեպքում մեր հավաքականը ենթախմբում կհայտնվեր երկրորդ հորիզոնականում։ Ռուսաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն էր տոնել՝ հյուրընկալվելիս 4։0 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ։ Ռուսները խմբի բացահայտ ֆավորիտն են, և նրանց առաջին հորիզոնական զբաղեցնելը կասկած չի հարուցում։ Ֆրանսիան, որը առաջին տուրում կրկին 4։4 էր խաղացել Վրաստանի հետ, այս պահին երկրորդն է։ Հայաստանն ու Վրաստանը ունեն մեկական միավոր։ Սա նշանակում է, որ մեր հավաքականի՝ երկրորդ հորիզոնականի համար պայքարելը միանգամայն իրատեսական է։

Վրաստանին հաղթելու դեպքում ամենայն հավանականությամբ կհանգրվանենք երկրորդ հորիզոնականում։ Ուստի հետևություններ անելով Ֆրանսիայի դեմ խաղից՝ պետք է շարժվել առաջ. պայքարը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում