Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 2-ին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը վատառողջ էր և չէր ներկայացել դատական նիստին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի` նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ բարձրացել է ջերմությունը։ Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները կլինեն մի քանի ժամ հետո։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեղադրանքի կողմ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ասաց, որ պաշտպանական կողմի գործողությունները ուղղված են դատական գործընթացը ձգձգելուն:

«Ուղիղ մեկ տարուց ավելի է, ինչ այս մասին խոսում ենք և այս նույն վարքագիծը վերագրում ենք պաշտպանության ամբողջ կողմին»,- ասաց Բաղդասարյանը:

Մինչ դատական նիստի մեկնարկը «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ գտնվող Արշակունյաց պողոտայի մի հատվածը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը քաղաքացիներին կոչ էր արել միանալ մարտի 3-ի ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին, որից հետո միայն ակտիվիստները բացել էին ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում