Ներքաղաքական թոհուբոհի մեջ ծածկվեց մի քանի օր առաջ եղած մի իրադարձություն՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։ Նրա խոսքով այս իրադարձությունը՝ մահմեդական երկրում հյուպատոսություն բացելու, կարևորագույն ձեռքբերում է։ Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ նշում է․ «Նախկինների ազդեցության պահպանման հետևանքով ենք մենք այսօր հայտվել այս իրավիճակում»։