Thursday, 22 04 2021
Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին

Ուզու՞մ ենք դա, թե՞ նախընտրում ենք ինքնամեկուսանալ՝ դարձյալ անվտանգության մասին «մանտրայի» ուղեկցությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագիրը։ Հետպատերազմյան փուլում ի՞նչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև։

– Հնարավորությունները մեծապես կախված են պարտավորությունները կատարելու պատրաստակամությունից, քաղաքական կամքից։ Թե՛ ԵՄ-ից ակնկալվող օժանդակությունը, թե՛ հարաբերությունների հետագա խորացումը պայմանավորված են հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը հարգելու, կառավարման որակը բարելավելու ուղղությամբ գործնական քայլերից։ Ստանձնած պարտավորությունները համապարփակ բնույթի են, այսինքն` կարևոր է նաև որոշ ոլորտների վերաբերվող օրենսդրական կարգավորումների համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին․ դրանցից են, մասնավորապես, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Հաշվի առնելով կիբեռհարձակումների վտանգավորությունը, հնարավոր է նաև օգտվել ապատեղեկատվության տարածման դեմ ուղղված ԵՄ քաղաքականության շրջանակում օժանդակությունից՝ դարձյալ քաղաքական կամքի առկայության դեպքում․ այստեղ նաև որոշակի դեր կարող է խաղալ այն՝ որտեղից է գալիս ապատեղեկատվության հիմնական մասը։

– Արդյո՞ք նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, երբ Հայաստանն էլ ավելի մեծ կախվածություն ձեռք բերեց Ռուսաստանից, մենք հնարավորություն կունենանք կյանքի կոչել այս համաձայնագիրը։

– Հնարավորություն կունենանք, սակայն պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք դա, թե՞ նախընտրում ենք ինքնամեկուսանալ՝ դարձյալ անվտանգության մասին «մանտրայի» ուղեկցությամբ։

– Ազատ վիզային ռեժիմի համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։ Եթե մի կողմ դնենք օբյեկտիվ պատճառները՝ կորոնավիրուսային համաճարակը, այլ ի՞նչ գործոններից է կախված։

– Հայաստանը ռեադմիսիայի իրագործման և որոշ չափանիշների համապատասխանեցման ուղղությամբ կատարում է անհրաժեշտ գործողությունները, բանակցությունների նախապայմաններն առկա են։ Կան որոշ խնդիրներ՝ կապված ԵՄ որոշ անդամների դիրքորոշման հետ։ Այս խնդրին անդրադառնալու առիթ եղել է, մասնավորապես Վիշեգրադյան քառյակի և ԵՄ այլ երկրների քաղաքականության վերաբերյալ համեմատական հետազոտությունում։ Այսպես, Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, չի հանդիսանում մուտքի արտոնագրերի հետագա ազատականացման կողմնակից. Հայաստանի պարագայում դա նաև պայմանավորված է հայկական մեծ համայնքի առկայության պայմաններում ներգաղթի աճի հնարավոր խթանմամբ: Կարելի է նշել, որ դա սին փաստարկ է՝ հաշվի առնելով Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ապօրինի ներգաղթի չափերը և դրան դեմ առնելու ցանկության բացակայությունը․ ինչևէ, խնդիրն առկա է։ Ֆրանսիան, Իտալիան ու որոշ այլ երկրներ նաև առավել հետաքրքրված են ոչ թե արևելյան, այլ հարավային հարևանների հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ Այդ երկրների հետ հատուկ պետք է աշխատել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});