ԱՄՆ Արկանզաս նահանգի Փայն Բլաֆ քաղաքի իշխանությունները հաղորդել են տեղի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին:
«Մարտի 1-ի առավոտյան Փայն Բլաֆի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը դասամիջոցի ժամանակ կրակ է բացել դասընկերների վրա և թաքնվել է, սակայն շուտով ոստիկանությունը բերման է ենթարկել նրան հարևան թաղամասերից մեկում: Կրակոցների արդյունքում դպրոցի 15 տարեկան աշակերտներից մեկը ծանր վիրավորվել է և հետագայում մահացել հիվանդանոցում», – հաղորդում են իշխանությունները:
Հրաձիգի շարժառիթները պարզվում են: