«Վրաստանում քաղաքական ճգնաժամը հրատապ լուծում է պահանջում, և այսօր այս ուղղությամբ կարևոր քայլ է կատարվել», – Վրաստանի նախագահի աշխատակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ, այսօր բանակցությունների սեղանի շուրջ հավաքվել էին 2020-ի աշնանը ընտրություններից հետո խորհրդարան մտած ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կողմերը պայմանավորվել են, որ ընդդիմության և վրացական իշխանությունների բանակցությունների քննարկմանը կվերադառնան Բրյուսելում, երկու շաբաթից՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստի ընթացքում: