Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

GOALS-ի նախաձեռնությունը․ Ֆուտբոլի լիգայի հիմնադրումը Արցախում

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ն ուրախ է հայտարարել Ասսարյան Աջակցության Նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է մեր վաղեմի աջակիցներ դոկտոր Գարի և Լինդա Ասսարյանների կողմից, բազմաբնույթ է և նախատեսում է ֆուտբոլային լիգայի ստեղծում Արցախում, ամառային ճամբարների կազմակերպում, ինչպես նաև ֆուտբոլային այլ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Երևանում և Հայաստան այլ մարզերում բնակվող արցախցի երեխաների համար։ Արցախում իրականացվող միջոցառումները
համաֆինանսավորում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության կողմից։

Ասսարյան Աջակցության Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել պատերազմի
հետևանքով տուժած և հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ)
տառապող երեխաներին՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որտեղ երեխաները
շարունակում են ապրել բնականոն կյանքով, զարգացնել իրենց առաջնորդության
հմտությունները և աշխատել իրենց ֆիզիկական և մտավոր բարեկեցություն վրա:

«Առաջնային և կարևոր է, որ մենք աջակցենք պատերազմից տուժած մեր
երեխաներին՝ ստեղծելով ապահով միջավայր, որտեղ նրանք կարող են ֆիզիկապես
ակտիվ լինել, աշխատել իրենց հոգեկան առողջության վրա, սովորել առաջնորդության հմտություններ և պարզապես երեխա լինել:

Այսօրվա երեխաները վաղվա առաջնորդներն են, ուստի նրանց հոգեական և ֆիզիկական առողջությանը միտված այսօրվա մեր ջանքերն ու աշխատանքը, կորոշեն, թե ինչպիսի ապագա կունենան Արցախն ու Հայաստանը:

Եվ այս առումով յուրաքանչյուր երեխայի բարեկեցությունն ու սոցիալական ինտեգրումը կարևոր է»,- Թենի Ավակյան, GOALS- ի գործադիր տնօրեն:

Ծրագրի պաշտոնական բացումը Արցախում տեղի կունենա սույն թվականի մարտի
01-ին, ժամը 15.00-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

2020թ․ Արցախյան պատերազմի ընթացքում, GOALS- ը պատերազմի հետևանքով տեղահանված և այդ պահին Երևանում գտնվող արցախցի երեխաների համար նախաձեռնեց ֆուտբոլային խաղեր և դասընթացներ։

Այս ընթացքում մենք համոզվեցինք, որ մեծ է երեխաների՝ իրենց շրջապատող բոլոր խնդիրներից կտրվելու և պարզապես երեխաներ լինելու անհրաժեշտությունը: Երբ պատերազմն ավարտվեց մենք հասկացանք, որ մեր աշխատանքի շարունակականության կարիքը կա:

Հետևաբար, Հայաստանի մարզերում սոցիալական ազդեցությամբ կանոնավոր
սպորտային ծրագրերին զուգահեռ, որոշեցինք լինել առաջնագծում `մեր ներդրումն ունենալու առկա հումանիտար ճգնաժամն հաղթահարելուն ուղղված ջանքերին:

Ասսարյան Աջակցության Նախաձեռնության նպատակներն են ՝ ստեղծել անվտանգ
միջավայր երեխաների համար, որպեսզի աշխատեն իրենց ֆիզիկական և մտավոր
բարեկեցության վրա, զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները, և
սպորտի միջոցով ապահովել երեխաների համար բնականոն կյանքով ապրելու
զգացողություն:

Մենք լավատես ենք, որ Նախաձեռնությունն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա Արցախում և ողջ Հայաստանում բնակվող շուրջ 500-1000 երեխայի վրա:

Ասսարյան Աջակցության Նախաձեռնության երեք հիմնական ուղղություններն են՝
1. Տեղահանված արցախցի երեխաների համար միջոցառումների կազմակերպում
Երևանում։

  1. Տեղահանված արցախցի երեխաների համար միջոցառումների կազմակերպում
    Հայաստանի մարզերում։
  2. Արցախում ֆուտբոլի լիգայի ստեղծում՝ բաղկացած 5 երկսեռ թիմերից։

Միջոցառումներ Երևանում և մարզերում Ֆուտբոլային ակումբներ կկազմակերպվեն ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում բնակվող՝ տեղահանված արցախցի երեխաների համար:

Նախատեսվում է ունենալ առնվազն մեկ ակումբ Երևանում և առնվազն չորսը մարզերում`10-ից 17 տարեկան երեխաների համար: Շաբաթական երկու անգամ կազմակերպվող այս դասընթացները նպատակ ունեն օգնելու հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ) տառապող և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներին, զարգացնելու երեխաների առաջնորդության հմտությունները և շեշտադրելու գենդերային հավասարության և ներառականության կարևորությունը, և ստեղծելու անվտանգ միջավայր, որտեղ երեխաները ունեն բնականոն կյանքով ապրելու զգացում և ֆիզիկապես ակտիվ են:

Արցախի լիգի հիմնում

Այս ուղղության շրջանակներում նախատեսվում է ստեղծել 5 երկսեռ ֆուտբոլային
թիմեր Ստեփանակերտում, Նորագյուղում (Ասկերանի շրջան), Իվանյանում
(Ասկերանի շրջան) և Վանքում (Մարտակերտի շրջան): Յուրաքանչյուր թիմ
բաղկացած կլինի 10-ից 17 տարեկան առնվազն 12 խաղացողից:

Նրանք կունենան շաբաթական մարզումներ՝ հիմնված այնպիսի ուսումնական ծրագրի վրա, որը ներառում է պատերազմից տուժած և ՀՏԽՍ տառապող երեխաների կարիքները։

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) 2014թ-ից Հայաստանում գործունեություն ծավալող՝ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է։

Այն Հայաստանում միակ սպորտային կազմակերպությունն է, որը Հայաստանի գյուղական համայնքներում խթանում է գենդերային հավասարությունը սպորտի միջոցով՝ նպատակ ունենալով կանանց ֆուտբոլային լիգաներ ստեղծելով խթանել հայ աղջիկների առողջ ապրելակերպը և առաջնորդության հմտությունները:

GOALS-ի Փոփոխության տեսության հիմքում ընկած է սպորտը որպես հասարակություն վերափոխելու և դրա մասնակիցների հնարավորություններն ընդլայնելու միջոց օգտագործելը:

Փոփոխության տեսությունը կարելի է ամփոփել երեք հիմնական գործունեությամբ՝

1) Երիտասարդ աղջիկների համար սպորտով զբաղվելու անվտանգ միջավայրերի ստեղծում․

2) համայնքների կրթում և կարծրատիպերի վիճարկում՝ օգտագործելով սպորտը որպես սոցիալական
ազդեցություն․

3) տեղական հաստատությունների հետ ամուր գործընկերության
խթանում՝ մեր ծրագրերի և գործունեության համար կայուն հենք ապահովելու համար:

GOALS- ը տրամադրում է ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և
անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստանի գյուղական համայնքներում աղջիկների ֆուտբոլի լիգաներ ստեղծելու համար: Ներկայումս ավելի քան 750 աղջիկ Հայաստանի 70 համայնքներից մասնակցում է կազմակերպության գործունեությանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում