Ամերիկյան Amazon ընկերության աշխատակից Շառլոտ Նյումանը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ ռասայական խտրականության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Seattle Times թերթը:
Նա մեղադրել է ընկերության ղեկավարությանը, ներառյալ Սիեթլում, սևամորթ աշխատողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ: Մասնավորապես, կինը նկարագրել է դեպքեր, երբ իրեն ավելի քիչ աշխատավարձ են վճարել, քան նույն հմտություններն ունեցող իր սպիտակ գործընկերներին:
Բացի այդ, ըստ նրա, իբր սևամորթ աշխատակիցներին մերժել են պաշտոնի առաջխաղացման հարցում:
Միևնույն ժամանակ, Նյումանը խոսել է բաժանմունքներից մեկի տնօրենի կողմից սեռական ոտնձգությունների և բռնության փորձի մասին: