Կանադայի Առողջապահության նախարարությունը հորդորել է չօգտագործել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը 65 տարեկանից բարձր անձանց համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշումն ընդունել է Կանադայի Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեն:
Նրանք պարզաբանել են, որ այս եզրակացությունն արվել է այս տարիքային խմբի համար այս դեղամիջոցի արդյունավետության մասին «սահմանափակ» տեղեկատվության պատճառով: