Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի հասնի Վրաստան, գրում է «Ալիք Մեդիա»-ն:

Վրացական interpressnews լրատվական գործակալությունն այսօր հրապարակեց COVAX հարթակի (որի միջոցով ստանալու է պատվաստանյութեր) պատասխանն այն հարցին, թե ինչու Վրաստանը խոստացված ժամանակին չստացավ պատվաստանյութը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:

Ինչ վերաբերում է չափանիշներին, որոնք պետք է բավարարեն երկրները, նրանց պարզաբանմամբ հետևյալն են՝

  • Բոլոր երկրների ազգային կարգավորողները պետք է հավաստագրում տան ներմուծվող պատվաստանյութին
  • Բոլոր մասնակիցները պետք է պատվաստանյութ արտադրողի հետ կնքեն վնասի փոխհատուցման պայմանագիր

Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:

Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում:

«Այսօր տարածվեցին լուրեր, թե, իբր, Վրաստանը պատրաստ չէ ընդունել պատվաստանյութը: Մենք կես ժամ առաջ COVAX-ից պահանջել ենք պարզաբանումներ անել այս հարցի վերաբերյալ: Մենք վերջին նամակը նրանցից ստացել ենք փետրվարի 22-ին և հետաձգման պատճառը նշված է Pfizer-ի կողմից լրացուցիչ պահանջների սահմանումը, ինչը կապ չունի երկրի պատրաստ լինելու հետ»,- հայտարել է Գաբունիան:

Փոխնախարարը, խոսելով երկրում պատվաստման գործընթացի մասին, հանդիպման ավարտին նշել է, որ 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստան կներմուծվի Astrazeneca-ի պատվաստանյութը և մարտի վերջից կսկվի պատվաստումը, իսկ մինչ այդ հնարավոր է ստանան նաև Pfizer-ի պատվաստանյութից:

Վրաստանի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև բժշկական փորձագետներ իշխանությանը մեղադրում են անգործության մեջ և պահանջում Առողջապահության նախարարի հրաժարականը:

Այսօր «Շինարար ռազմավարություն» քաղաքական դաշինքի անդամ Սերգո Չիխլաձեն հայտարարել էր, որ քննարկվում է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեին պաշտոնից ազատելու հարցը, սակայն վերջինս չէր հաստատել այդ լուրը և նշել, որ «աշխատում է սովորական ռեժիմով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում