Անցած օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 347 հազար նոր դեպք, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:
Նոր դեպքերի ավելի քան 48%-ն արձանագրվել է Հյուսիսային և հարավային Ամերիկայում (169.603), որին հաջորդում են Եվրոպան (109.136) և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը (30.158):
Անցած օրվա ընթացքում 7.8 հազարով ավելացել է նաև վարակից մահացությունների թիվը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, համավարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 113.8 միլիոն մարդ, որոնցից 2.5 միլիոնը մահացել է: