Thursday, 22 04 2021
18:30
ԱՄՆ-ը ներկայացրել է պատժամիջոցների օրինակը, որոնք պատրաստ է վերացնելու միջուկային գործաքին վերադառնալու համար
Ադրբեջանը միտումնավոր է սրում վիճակը՝ Արցախում ռուս խաղաղապահների դիրքը թուլացնելու համար
Ջհանգիրյանն ու Բադասյանը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը․ դիմել է ՍԴ
Սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի 33 համայնքներում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ են նախատեսվում
Սյունիքում նախկինների ուժի ցուցադրությունն էր․ ընտրություններից առաջ պետք էր հետապնդումների պատրանք ստեղծել
Երկնքում կդիտվի լիրիդների ասուպային հոսք
Սյունիքի միջադեպի վտանգավոր արձագանքները. Ով է կրակել գիշերը
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ
Փորձագետը COVID-ի նոր ալիք չի սպասում ՌԴ-ում հայտնաբերվող հիմնամանԷների պատճառով
Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը
Ադրբեջանը իր կողմից հրադադարի խախտումները հայկական կողմի վրա բարդելու հուսահատ փորձ է անում. ՊՆ
ԱԺ փոխնախագահն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին
Մխիթար Հայրապետյանն ու Լիբանանի երիտասարդության, սպորտի նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
17:31
Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են
ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը
Հակագազով ցուցմունք կորզելու գործով դատավորի անաչառության հետ կապված կասկած կա
ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան
Չպատժվելը ոճրագործին մղում է նոր հանցանքի. Արցախի ԱԺ հայտարարությունը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Ռուսաստանի ՌԾՆ-ի նավերը Ղրիմի շրջանում ծով են դուրս եկել միջտեսակային վարժանքների համար
Կառավարության կողմից ճնշում է իրականացվում իրավապահ մարմինների նկատմամբ. Արտակ Թովմասյան
Մաուգլիի շակալների նման առիթ են ման գալիս. սյունեցու կողքին չեք, խուժանի կողքին եք. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՓՇ-ին
Հերոսների վերականգնողական քաղաք է հիմնվում
16 բերման ենթարկվածներից բոլորին ձերբակալելու որոշում կա․ ԲՀԿ
ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ
4 տարի հետո ռուսական զորքերը միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարց կառաջանա
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը
ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին

Հանցագործները բանակը վերածեցին բռնաճնշումների գործիքի․ երկրում ինստիտուցիոնալ ճգնաժամ է

Մեր երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք լուծում չեն ստացել: Այսօրվա իրադարձությունների ամբողջությունն արտացոլում է այդ ցավալի իրականությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ առկա է խոր ճգնաժամ, և երկրում ցանկացած ֆորս մաժոր ստիպում է գնալ հանրահավաքների, քանի որ այդ ֆորսմաժորները կանխող հաստատություններն ու ինստիտուտները չեն աշխատում:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ այսօրվա իրականության պատճառները գալիս են 2008թ. Մարտի 1-ից. «Եթե թույլ չտայիքն, որ 2008-ի Մարտի 1-ը լիներ, եթե ավելի շատ մարդիկ դուրս գային փողոց, և թույլ չտայինք ճնշում գործադրել ՍԴ-ի կամ զորքի վրա, եթե հետագայում միահամուռ կերպով մերժեինք Սերժին, եթե թույլ չտայինք, որ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը զիջեր, 2015-ին թույլ չտայինք Սահմանադրության նենգափոխումը և 2018-ից սկսած՝ ամեն ինչ անեինք, որ այս իշխանությունը արագացներ վեթինգը և բարեփոխումները, ապա այսօր այս իրավիճակում չէինք լինի»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ 2008-ի Մարտի 1-ի հետևանքով Հայաստանը հետ մնաց. մարտիմեկյան ջարդը ունեցավ իր բացասական հետևանքները:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ եթե այս իշխանությունը ժամանակին վեթինգ իրականացներ, այսօր Յուրի Խաչատուրովը, որը ոտնձգություն է արել պետականության դեմ, վաղուց դատապարտված կլիներ, և որևէ գեներալի մտքով անգամ չէր անցնի ուլտիմատում տալ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը:

Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, որով պահանջվում է վարչապետի և կառավարության հրաժարականը, նշեց, որ այդ հայտարարությունը շոկի ենթարկեց հասարակությանը:

«Ես բացառում եմ, որ այդ փաստաթուղթը իմպուլսիվ որոշում էր, այն վաղօրոք նախապատրաստված էր, որի հեղինակները պատկերացնում էին հետևանքները: Բայց նրանց փորձը վիժեցվեց հանրության ակտիվ ջանքերով: Հիմա ստեղծվել է պատային վիճակ:

Բանակում նախատեսվում են արմատական փոփոխություններ… Բանակը կարող են դարձնել ապակայունացման գործիք, և 2008-ի Մարտի 1-ին այդպիսի ցավալի օրինակ գրանցվեց, հանցագործները բանակը վերածեցին բռնաճնշումների գործիքի»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});