Կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարող է խուսափել իրական բանտարկությունից: Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ դատարանին հղումով:
Դատարանի որոշմամբ Սարկոզին պետք է բանտում անցկացնի մեկ տարի և ևս երկուսը՝ պայմանական: Սակայն, Ֆրանսիայի նախկին ղեկավարը իրական բանտարկության ժամկետը կարող է անցկացնել տանը: Ընդ որում, քաղաքական գործիչը կգտնվի էլեկտրոնային հսկողության տակ:
Սկզբնապես Սարկոզիին սպառնում էր 10 տարվա ազատազրկում և մոտ 1 միլիոն եվրո տուգանք: