
Հայաստանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համալիրից առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Ադրբեջանի մայրաքաղաքի ուղղությամբ: Ինչպես գրում է«Մոսկոսվսկի կոմսոմոլեց»-ը, այս մասին հաղորդել է Middle East Eye-ը՝ բարձրաստիճան պաշտոնյային հղումով:
Նրա խոսքով, դա տեղի է ունեցել նոյեմբերին՝ վեց շաբաթ ընթացող կատաղի մարտերից հետո: Ռուսաստանը կոչ է արել Հայաստանին օգտագործել «Իսկանդար»-ը և ֆինանսապես աջակցել է հրթիռի արձակմանը՝ ստիպելու համար արագորեն տարածքներ գրաված Ադրբեջանին հրադադարի ռեժիմի հնարավորություն տալ:
«Իսկանդեր» բալիստիկ հրթիռը Երևանն արձակել է անմիջապես Բաքվի ուղղությամբ՝ հրադադարից մի քանի օր առաջ»,- ասել է աղբյուրը:
Գործարկված հրթիռը խփվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ ներգրավված իսրայելական «Բարաք-8» ՀՀՊ համակարգի կողմից: