Thursday, 22 04 2021
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին
Հրամանատարությունը բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների վարժանքները
Դատախազության շենքի մոտ ոստիկանության ծառայողի ինքնազգացողությունը վատացավ
Բախումներ և լարված իրավիճակ Գլխավոր դատախազության մոտ
Ռևանշիստական տրամադրությունները կարող են տարածաշրջանը պատերազմի հասցնել, Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Տպավորություն է՝ հայ քաղաքական դաշտը Հայաստանինը չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

– Մարտի 1-ի չարագույժ օրվանից անցել է 13 տարի, բայց երևի առաջին անգամ է, որ մենք ականատես ենք լինում այսպիսի մթնոլորտի՝ նկատի ունեմ հետպատերազմյան մթնոլորտը և ներքաղաքական անորոշությունը: Մենք պետք է հաղթահարենք, բայց չի հաջողվում, Մարտի 1-ի, նաև Հոկտեմբերի 27-ի խարանից ինչո՞ւ չի հաջողվում ազատվել:

– Մարտի մեկից շատ ժամանակ է անցել, իհարկե, շատ մեծ ցավ է, և դա չի անցնում, մանավանդ նրանց համար, ովքեր զոհեր են ունեցել, բայց Մարտի 1-ից հետո մենք այնպիսի աղետի ականատես եղանք անցյալ տարի, որ, կարծում եմ, արդեն ինչ-որ տեղ այդ ամբողջ պատմությունը անցյալ է դառնում: Ընդհանրապես հարցեր են ծագում՝ մեր Երրորդ Հանրապետության պատմության հետ կապված՝ արդյո՞ք մենք ճիշտ էինք գնահատում պետության կարողությունները և այլն։ Այսօր Մարտի 1-ի կամ նույնիսկ Հոկտեմբերի 27-ի թեման առանձին քննարկել հնարավոր չէ: Արդեն ընդհանուր հարց է՝ արդյո՞ք մենք կարողացել էինք պետություն կառուցել, թե՞ մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ մենք իրականում ձախողել ենք այդ առաքելությունը, խոստովանենք՝ ամեն մեկս մեր մասնաբաժնով, ոչ թե մեկս մյուսին մեղադրելով: Պետք է փորձենք հասկանալ, թե մենք ինչպես ենք զրոյից պետություն կառուցելու՝ այդ բոլոր շատ կարևոր դրվագները իմաստավորելով մեծ կոնտեքստի մեջ, քանի որ դրանք մի պետության ձախողումների շղթայի մաս են:

– Այդ ցնցումների կծիկը ի վերջո որտե՞ղ է ավարտվելու:

– Որպեսզի ավարտվի, նախ մենք պետք է չալարենք և փորձենք հասկանալ: Ես այս 3 ամսվա մեջ չեմ տեսնում, որ մեր քաղաքական ուժերը, հանրային դաշտը, ընդհանրապես կարծիք ձևավորողները խոսեն այդ մեծ թեմաներից, ես տեսնում եմ, որ նույն «ավանդական» մանր բաների մեջ ենք:

– Կարծեք թե ավելի վտանգավոր բան է տեղի ունենում. պատերազմի պարտության կեղծ մեկնաբանությունների վրա է կառուցվում քաղաքական օրակարգը:

– Պարտության խորքային մեկնաբանություն էլ չկա, զուտ կուսակցական պայքարի է վերածվել, սա ամենավտանգավոր բանն է: Ես այն ժամանակ էլ վախենում էի, որ կլինի պատերազմի ավարտ, բայց նույնիսկ այսպիսի մեծ իրադարձությունը, մեծ աղետը առիթ չի դառնա, որ մենք ցնցվենք, սթափվենք, ուշքի գանք և մեծ իրավիճակները հասկանանք, դա դարձրել ենք միջկուսակցական մանր պայքարի առարկա։ Մի անգամ այդպես եղավ 2016-ին, մենք չուզեցինք հասկանալ՝ ինչու տեղի ունեցավ պատերազմը, մենք հարց չտվեցինք ինքներս մեզ, կարծես թե շարքային իրադարձություն էր, և հիմա էլ ինձ մոտ տպավորություն է, որ կրկին շարքային իրադարձություն, ընթացիկ մի բան է տեղի ունեցել, և մենք շարունակում ենք ապրել ու մտածել նույն կերպ, ինչպես որ մինչև պատերազմը:

– Ես հիշեցի, որ 2016-ից հետո բոլոր գնահատականներում խոսվում էր, որ, այնուամենայնիվ, ստատուս քվոն անձեռնմխելի է, այն երբեք չի փլուզվի, բայց տեսա՞ք ինչպես փլուզվեց:

– Իհարկե: Եվ հիմա ինչո՞վ է սա կարևոր. ո՞վ է մեզ ասել, որ անկայունության այն փուլը, որը մտել է մեր տարածաշրջանը առերևույթ 2016-ից (խորքային առումով՝ գուցե մի փոքր ավելի շուտ), ավարտվել է: Այդ փուլը չի ավարտվել, որովհետև իրավիճակը չի հանգուցալուծվել։ Եթե մենք համեմատություն անենք 1920-1921 թվականների դեպքերի հետ, որովհետև բավականին մոտիկ անալոգիաներ կան, կտեսնենք, որ այն ժամանակ Ռուսաստանը եկավ տարածաշրջան, ամբողջը վերցրեց, իրավիճակը լուծեց, բալանսի բերեց, Թուրքիայի հետ պայմանավորվեց, և ինչ-որ մի տևական փուլ կայունություն, խաղաղություն հաստատվեց, իսկ հիմա նման բան դեռ չի եղել, իրավիճակը շարունակվում է, Ռուսաստանը և Թուրքիան դեռ չեն եկել վերջնական, այսպես ասած, բաժանման, բայց ակնհայտ է, չէ՞, որ այդ երկու ուժերի միջև է մրցակցությունը:

– Եվ ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլ է սկսվել:

– Այո, և այդ փուլը չի հասել մի կետի, որտեղ իրենք վերջնական պայմանավորվածության են եկել, կոպիտ ասած՝ բաժանել են տարածաշրջանը, իսկ դա նշանակում է, որ անկայունությունը շարունակվում է, այդ թվում՝ պատերազմների վտանգը, մեծ ու փոքր ռազմական բախումների, ներքին անկայունությունների վտանգը շարունակվում է:

– Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում:

– Ինձ հաճախ մեղադրում են, թե ամեն ինչ արտաքին քաղաքականության հետ եմ կապում, բայց նախ՝ ներքին ու արտաքին քաղաքականության տարբերությունն այդքան մեծ չէ, բացի դրանից, այս փոքրիկ Հայաստանում ինչպե՞ս կարող ենք այնպիսի ինքնաբավ քաղաքականություն ունենալ, որտեղ արտաքին ազդեցությունները փոքր լինեն, այն էլ այն դեպքում, որ մենք իրականում ո՛չ քաղաքական դաշտ ունենք, ո՛չ պետական նորմալ ինստիտուտներ ունենք, մի տարածք է, որ բոլոր արտաքին քամիների առջև բաց է: Ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ անկայուն իրավիճակ է, և այսքանից հետո էլ պատկերացնում ենք, թե կարող ենք փակվել մեր տանը և զբաղվել մեր ներքին հարցերո՞վ, չի լինելու այդպես: Այս անկայունությունը նույնպես դրա ապացույցն է:

– Այդուհանդերձ Ռուսաստանի ինչի՞ն էր պետք հայ հանրության նկատմամբ այսպիսի վերաբերմունք ցուցաբերել:

– Ռուսաստանը խնդիր էր դրել, և սա, եթե մենք պատմությանը նայենք, առաջին դեպքը չէ, Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների վանդակում է արդեն 200 տարի, և այս ցիկլերը անդադար կրկնվում են, ոչ միայն 1920-ի հետ է անալոգիան, այլ ավելի հետ էլ, որ գնանք, էլի կան Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման փուլեր, և հետո նորից կոնֆլիկտայնացման փուլեր, նույնն անընդհատ կրկնվում է, և եթե մենք ունենայինք անկախ Հայաստանի պատմագիտություն, վաղուց այդ փուլերի սցենարները այնպես վերլուծած կլինեինք և սկուտեղի վրա մատուցած, որ անգամ ամեն դպրոցական անգիր արած կլիներ, և մենք էլ ոչնչից չէինք զարմանա: Այստեղ հարցն այն չէ, թե ռուսները լավն են կամ վատն են: Նրանք պարզապես իրենց քաղաքական նպատակներն են դնում: Եվ մենք պետք է հասկանանք՝ ինչ են ուզում, որ հասկանանք՝ նեղվել, թե չնեղվել: Իմ կարծիքով՝ նպատակ էին դրել նախ՝ Արցախում զինված ներկայություն ունենալ, մենք դա անտեսեցինք: Մենք անտեսեցինք նաև Թուրքիայի գործոնը, և հիմա էլ ենք անտեսում. որևէ քաղաքական ուժ կամ հանրային խումբ հարց դնո՞ւմ է՝ երբ ռուսական զորքը դուրս գա, ի՞նչ ենք անելու: Մենք այս հեռանկարից ելնելո՞վ պիտի կառուցենք մեր քաղաքականությունը, թե՞ ֆորմալ օրակարգերից ելնելով: Մեկը պետք է հեռանկար տա այս երկրին, բայց մեզ մոտ միայն գործիքակազմերից են խոսում:

Երկու կարևոր հարց կա, որոնցով հայ հանրությունն այսօր պետք է զբաղված լիներ, մեկը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցն է, երկրորդը՝ թե մեր պաշտպանության համակարգն ինչպես ենք ռեֆորմի ենթարկելու: Այն, որ չեն խոսում դրա մասին, նույնպես վկայում է այն մասին, որ մեր քաղաքական դաշտը Հայաստանինը չէ: Մարդիկ կան, որ հասկանում են այդ մասին, բայց նրանք սպասում են, որ իրենց թույլատրեն դրա մասին խոսել կամ, կներեք, դեբիլ են, չեն հասկանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});