Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հայաստանի իրադարձությունների հետ կապված ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մոտեցումը հավասարակշռված է. բայց այս իշխանությունը իր տեղը պետք է զիջի

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին այս օրերին ուշագրավ արձագանքներ լսեցինք տարբեր մայրաքաղաքներից՝ ամենատարբեր շեշտադրումներով։

Իրավիճակի վերաբերյալ իր գնահատականն է հնչեցրել նաև Միացյալ Նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել քաղաքական ուժերին իրավիճակը հանգուցալուծել առանց ուժի կիրառման ու բռնության, ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, երկրի օրենսդրության շրջանակում։ Նա նաև խոսել է այն մասին, որ բանակը չպետք է միջամտի ներքաղաքական իրողություններին: Փրայսի արձագանքի ամենից ուշագրավ մասը թերևս այն է, որ ԱՄՆ-ը հայտարարում է Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը սատարելու մասին:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ թե՛ Միացյալ  Նահանգների և թե՛ Ռուսաստանի դիրքորոշումը հավասարակշռված է՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ: «Եթե նկատել եք՝ այնտեղ անգամ ակնարկ չկա, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է։ Մի բան, որ առանց աչքը թարթելու ասաց Թուրքիան։ Ես թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների դիրքորոշումը դրական եմ համարում։ Երկու խոշոր պետությունների մոտեցումը հստակ է, և ես գնահատում եմ սա որպես լավ նախանշան։ Թե ինչ զարգացումներ կլինեն՝ կախված է նաև մեր պահելաձևից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ այսօր իշխանությունները իրավիճակը փորձում են ներկայացնել այնպես, թե զինվորականները փորձում են երկրի կառավարումն իրենց ձեռքը վերցնել, և այդ թեզը շատ վտանգավոր է. «Եթե մենք նայենք այս ամենի հետ կապված միջազգային արձագանքին, ապա ընդհանուր առմամբ մոտեցումը դրական է։ Մտահոգիչ է միայն Թուրքիայի  հռետորաբանությունը։ Տպավորություն է, որ իր երկրամասի մեջ են կատարվում անցանկալի գործողություններ, ու ինքը հիմա փորձում է կարգի հրավիրել։ Ալիևի հռետորաբանությունն այլ է, ասում է՝ այսօրվա իշխանությունների մեղքով Հայաստանը գնում է անդունդ, բայց նաև տարակուսում է, թե ինչու են բանակը փորձում օպտիմալացնել ու արդիականացնել։ Հարցնում է՝ եթե խաղաղություն է հաստատվել, ինչո՞ւ են գնում նման քայլի, գուցե ռևա՞նշ են ուզում։ Եթե՝ այո, ապա կտեսնեն բռունցք»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ առանց այն էլ Հայաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում,  կանգնած է  նոր մարտահրավերների առաջ, բարոյահոգեբանական վիճակը շատ վատ է, ու եթե դրան ավելանա զինվորականների  միջամտությունը պետական գործերին, բոլորովին չի նպաստի  մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը. «Չմոռանամ նաև ասել, որ Եվրոպայի դիրքորոշումը այս հարցերի շուրջ, ինչպես միշտ, երկերեսանի է, տատանվում է պլյուսի և մինուսի միջև։ Մի կողմից՝ ակնարկ էր արվել, որ Հայաստանի  ժողովրդավարական իշխանությունների դեմ ոտնձգություն է արվել, մյուս կողմից էլ՝ կոչ է արվում առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով հարցերը լուծել։ Այս հեղհեղուկ վիճակը պարալիզացնում է  անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունը՝ ես նկատի ունեմ սահմանների պաշտպանությունը, ինչը մեզ համար ամենակարևորն է»։

Արման Նավասարդյանի խոսքով՝ այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք ի վիճակի չենք նորմալ հարաբերություններ զարգացնել. «Մեր ղեկավարներից շատերը նշում են, որ պետք  է խաղաղ ապրենք, այդպիսով հարստանանք ու պաշտպանենք  մեր անկախությունը։ Ես այս թեզը համարում եմ կա՛մ դավաճանություն, կա՛մ անհեռատեսություն։ Դրանք անհնար սցենարներ են։ Ես չեմ հավատում, որ նրանք կգնան դիվանագիտական հարաբերությունների հաստատման, որովհետև պետք է պնդեն, որ Հայաստանը հրաժարվի Եղեռնից, էլ չեմ ասում՝ փոխհատուցումից։ Իսկ Հայաստանը կարո՞ղ է նման բան հայտարարել, որովհետև առանց դրա Թուրքիան չի համաձայնելու դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Ես կարող եմ այսօր հստակ ասել՝ մենք Արցախը կորցրել ենք, և եթե ռուսները ժամանակին չմիջամտեին՝ մնացած հատվածն էլ  էինք կորցնելու։ Մենք այսօր Հայաստանը պահելու խնդիր ունենք: Մեր առջև կան այլ խնդիրներ ևս։ Տնտեսապես վատ վիճակում ենք։

Եթե հայտարարվեց դեֆոլտ՝ Հայաստանը կդադարի լինել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Սուբյեկտ լինելուց կվերածվենք օբյեկտի։ Իմ խորին համոզմամբ՝ այսօր ո՛չ երկրի ներսում և ոչ էլ դրսում պահպանված չէ ինքնիշխանության կատեգորիան։ Եթե սուվերենություն ունես, պետք է կարողանաս քո սահմանները պահել։ Այդ բոլորն այսօր վտանգի տակ է։ Էլ չեմ խոսում գերիների հարցի մասին»։

Այս ամենը, մեր զրուցակցի դիտարկմամբ,  գալիս է հաստատելու այն ճշմարտությունը, որ այս իշխանությունը կամա թե ակամա հայտնվել է  այնպիսի իրավիճակում, որ պետք է զիջի իր տեղը այլ իշխանության. «Թե ովքեր են՝ ես կդժվարանամ ասել։ Բայց այնպիսի մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն  կանգնեցնելու այս գահավիժումը, կհարթեն մեր հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն, ինչ որ կատարվեց այսօր Ռուսաստանի հետ, ես համարում եմ կոպտագույն սխալ, և այս իրավիճակը շտկման կարիք ունի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում