Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակիցները երթով անցան Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով:
Երթի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ ու քաղաքացիներ Մյասնիկյան արձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի: