Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ աշխարհում շարունակվում է COVID-19 կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը:
Նա նշել է. որ մի շարք երկրներում դեպքերը դեռ աճում են: Ընդ որում, ընդհանուր առմամբ, նոր դեպքերի քանակը նվազում է:
«Երկրորդ ալիքը չի ավարտվել, – ասել է Վույնովիչը, – չնայած այն լավ է անկում ապրում»: