ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Միացյալ Նահանգների ներքին գործերին միջամտելու համար: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Եվրամիության հետ նոր պատժամիջոցների մասին: Սահմանափակիչ միջոցառումների էության և ժամկետների մասին կհայտարարվի առաջիկա օրերին: Զրուցակիցներից մեկը նշել է, որ պատժամիջոցները կանդրադառնան ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Բայդենի վարչակազմը ձգտում է Մոսկվային ուղարկել «ուժեղ ուղերձ» մարդու իրավունքների վերաբերյալ, ասել են պաշտոնյաները: