Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արժե՞ր հասնել Երեւան

Այսօր Երեւանում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի` «Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանում ԵԽ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` կազմակերպության նախագահ Թյորբորն Յագլանդը: Հայաստանի մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ նրան են դիմել ուղերձով եւ հորդորել անպայման այցելել քաղբանտարկյալներին, որոնք, չնայած 2008 թվականի մարտի 1-ից հետո ԵԽԽՎ ընդունած մի քանի բանաձեւերին, շարունակում են մնալ բանտում: Հայ ազգային կոնգրեսն էլ այսօր պիկետ է իրականացնելու ԵԽ համաժողովի անցկացման վայրում, իսկ երեկոյան էլ տեղի է ունենալու հայտարարված համապետական հանրահավաքը: Այդպիսով, առաջիկա երկօրյակը Հայաստանում կարելի է, թերեւս, ակտիվ ժամանակաշրջան համարել, սակայն գլխավոր հարցը, անշուշտ, այն չէ, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ երկու օրերի ընթացքում, այլ այն` իսկ ի՞նչ է լինելու հետո: Ահա այդ առումով մեծ է հավանականությունը, որ Հայաստանում Եվրոպայի խորհրդի` «Հանուն ժողովրդավարության» անունը կրող համաժողովը կնպաստի ոչ թե Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացմանը, այլ ժողովրդավարությունը իմիտացիոն շղարշով պատելու իշխանական քաղաքականությանը: Բանն այն է, որ իշխանությունն առաջիկա երկու օրերի ընթացքում, անկասկած, չափազանց տոլերանտ եւ սիրալիր կգտնվի ընդդիմության նկատմամբ, ինչպես լինում է միշտ, երբ Հայաստանում են արտասահմանցի բարձրաստիճան դիվանագետներ: Տոլերանտությունը նույնիսկ կարող է հասնել այն աստիճանի, որ եվրոպացիները կարող են անգամ նախանձել Հայաստանի իրավիճակին: Նրանց համար էլ դա առիթ կլինի ասելու` թե տեսնում եք, ինչպես ենք քայլ առ քայլ զարգացնում ժողովրդավարությունը Հայաստանում, ազդում իշխանության վարքագծի վրա: Իշխանությունն էլ Հայաստանում համաժողով անցկացնելու մասին որոշումը կներկայացնի որպես պաշտոնական Երեւանի ժողովրդավարական ձգտումների անկեղծության գնահատական: Իսկ հետո, երբ եվրոպացիները կգնան, ամեն ինչ նորից կընկնի իր տեղը, եւ Հայաստանը սովորական ռեժիմով, եվրոպական համաժողովից ստացած նոր լիցքերով կշարունակի շարժվել դեպի ներկայիս ամբողջատիրական համակարգի բյուրեղացում: Այդ իմաստով ամենեւին էլ պետք չէ, որ եվրոպացիները գան Հայաստան եւ այստեղ ֆորումներ անեն, եւ թերեւս պետք էլ չէ, որ այցելեն քաղբանտարկյալներին: Նրանց այցելությունները քաղբանտարկյալներին եւ Հայաստանին ոչնչով չեն օգնելու, որովհետեւ այցելությունները նրանց գործը չեն: Նրանց գործը սեփական ձեռքով ընդունած բանաձեւերի կատարմանը հետամուտ լինելն է: Իսկ դրա համար նրանք բավականաչափ ազդեցիկ լծակներ ունեն հենց Ստրասբուրգում եւ եվրոպական մայրաքաղաքներում: Եվ եթե ունեն իրենց գործը անելու ցանկություն, ապա ամենեւին կարիք չկա, որ հասնեն Երեւան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում