Հյուսիսային Կորեայի Կանգսոն քաղաքում հարստացված ուրանի արտադրության նշաններ են նկատվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր զեկույցում խոսել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին ուրանի հարստացման մեջ կասկածելու հիմքերի մասին: Տեքստը հրապարակված է կազմակերպության կայքում:
Նա հաստատել է, որ համապատասխան աշխատանքի նշաններ են հայտնաբերվել: Ստուգման առարկա դարձած այլ վայրերում, մասնավորապես՝ Յոնգբյոնում, նման նշաններ չկան: Գրոսին նշել է, որ ԿԺԴՀ-ում նախկինում փակված մի շարք միջուկային օբյեկտներ դեռ չեն գործում: