Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:
«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Փաշինյանը: