Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ներողություն եմ խնդրում իմ բոլոր սխալների համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետևանքները, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների հարցը, բազմաթիվ  գերիների հանգամանքը, բռնության քարոզը, զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործընթացը: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենը երկիրն ու ժողովրդին նոր մարտահրավերներ է բերել:

«Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ:  Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարի 10 ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Ես ուզում եմ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի միջև ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդն  իրենց իշխանության չի բերել, որ նման ընտրության առաջ կանգնի:

« Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունն անբեկանելի է ու անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ այնուամենայնիվ, սխալներ դժբախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, Հայաստանի մղվող պայքարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետևություններ կանենք  սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլև առավելը կանենք այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում