Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նախագահի առարկությունները բացարձակ հիմնազուրկ են. այստեղ իրավական վեճ չկա

Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը։ Արմեն Սարգսյանը վարչապետի որոշումը՝ առարկություններով հանդերձ, հետ ուղարկեց վարչապետին։

Երեկ էլ արդեն համացանցում էր հայտնվել Արմեն Սարգսյանի առարկություններով փաստաթուղթը։ Ըստ նախագահի՝ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով։ Հետևաբար՝ ԳՇ պետին օրենքով նախատեսված ժամկետից ավելի վաղ ժամկետում պաշտոնից ազատելու հիմքեր և կարգ նախատեսված չեն։ Նախագահը գտել է, որ դրանից ելնելով՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին։

Նախագահը նաև նշել է, որ ԳՇ պետին պաշտոնից ազատելը կարող է հանգեցնել գլխավոր շտաբի բնականոն գործունեության խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով։

Իրավաբանները, սակայն, համարում են, որ այստեղ իրավական վեճ չկա։ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ ու նախագահի հրամանագրով, ԳՇ պետը ցանկացած պահի կարող է ազատվել աշխատանքից։ «Վարչապետը, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված հնարավորությունից՝ միջնորդագիր է ներկայացրել ՀՀ նախագահին՝ աշխատանքից ազատելու ԳՇ պետին։ Ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանել նախաագահի հիմնավորումները, առարկություններն ու պատճառաբանությունները։ Դրանք նախագահական ինստիտուտի կողմից առավել լայն մեկնաբանման անհրաժեշտություն ունեն։ Այստեղ իրավական վեճ չկա։ Սա վեճ է երկու սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորություններ իրականացնելու գործընթացում։ Կարծում եմ՝ հանգուցալուծումը 1-2 օրվա մեջ կավարտվի, ու արդյունք կլինի»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է Զինված ուժերի վարքագիծը, որ նրանք դուրս չգան Սահմանադրության շրջանակներից և զբաղվեն իրենց լիազորությունների իրականացմամբ՝ այն է երկրի սահմանների պաշտպանությունը։ «Զինված ուժերը բոլոր պարագաներում պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներում ներքաշվելուց կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց։ Իսկ հիմա առանձնահատուկ իրավիճակ ունենք։ Խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական գործիքներով և բացառապես օրենքով նախատեսված կարգով»,- ասաց Նորիկյանը։

Իրավաբան Արտաշես Խալաթյանի համար ևս զարմանալի են նախագահի առարկությունները։ Նրա խոսքերով՝ ԳՇ պետին ազատելու հարցում հակասահմանադրական ոչ մի խնդիր չկա։ «Ես այդ առարկությունը հիմնավոր չեմ համարում, որովհետև Սահմանադրության համապատասխան դրույթը խոսում է որոշակի ժամկետով ԳՇ պետ նշանակելու իրավունքի մասին, բայց շատ մեծ երևակայություն է պետք ունենալ, որպեսզի պատկերացնել, որ նշանակելու լիազորությունը չի ենթադրում ազատելու լիազորություն։ Ավելին, սահմանադրական իրավունքում կա չգրված կանոն, որ պաշտոնյան ինչ եղանակով որ նշանակվում է, այդ եղանակով էլ կարող է պաշտոնանկ արվել։ Հետևաբար՝ վկայակոչել այն փաստը, որ Սահմանադրության մեջ ազատման մասին ոչ մի բան հստակորեն չկա, դա պարզապես խիստ ֆորմալիստական մոտեցում է և չի բխում այդ նորմի մեկնաբանման տեսանկյունից։ Պատկերացրեք, որ ԳՇ պետը թույլ է տվել ակնհայտ սխալ, ցուցաբերել է մասնագիտական ոչ կոմպետենտություն, կամ տվյալ պարագայում Սահմանադրության 14 հոդվածի 2-րդ մասն է խախտում, հանդես է գալիս քաղաքական հայտարարությամբ։ Ինչ է ստացվում՝ վարչապետը չի՞ կարող ԳՇ պետին ազատել աշխատանքից, քանի որ նա 5 տարի ժամկետով է նշանակվել։ Չկ կարող նման բան լինել, ու օրենքի նման մեկնաբանությունը շատ վտանգավոր է»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ օրենքի նման մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ ԳՇ պետը անձեռնմխելի է, որը այդպես չէ։ «Ստացվում է, որ ԳՇ պետը պաշտոնավարման առումով նույն երաշխիքները ունի, ինչ հանրապետության նախագահը, որը նոնսենս է։ ԳՇ պետը ենթակա է և՛ ՀՀ վարչապետին, և՛ հանրապետության նախագահին։ Հետևաբար, նախագահի առարկությունները բացարձակ հիմնազուրկ են»,- ասաց Խալաթյանը։

Փաստաբանը, սակայն, որոշակիորեն համաձայն է առարկության երկրորդ մասին հետ, որ այդ որոշումը կարող է բերել սահմանադրական կայունության խաթարմանը. «Դա ավելի ողջամիտ է, քան առարկությունների առաջին մասը։

Բայց մի բան պարզ է, որ նախագահի ու վարչապետի միջև փոխըմբռնման բացակայությունը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել մեր պետական ու քաղաքական կարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում