Մարտի 1-ն ունի անշուշտ երկու հարթություն՝ մարդկային և քաղաքական: Մարդկային առումով ամեն ինչ միարժեք է: Տեղի է ունեցել ողբերգություն, որը հանցավոր գործողությունների՝ մարդասպանության հետևանք է, և որի բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխան տան օրենքի առաջ: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ անցել է բավականաչափ ժամանակ այդ հանցագործության բացահայտման համար կարևոր մի շարք հետքեր քողարկելու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ: