Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսական ֆուտբոլի 17-ամյա հայ աստղը. Ով է Արսեն Զախարյանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով առավելության հասավ «Ախմատի» նկատմամբ։ Հանդիպման 37-րդ րոպեին մոսկովյան թիմի երկրորդ գոլը խփեց 17-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Վերջինս Ռուսաստանի առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է և արդեն իսկ համարվում է Պրեմիեր լիգայի ծագող աստղը։ Այս գոլով Զախարյանը դարձավ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ռուսաստանի առաջնության պատմության մեջ նա գոլի հեղինակ դարձած 15-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

Դեռևս 2020-ին The Guardian հեղինակավոր պարբերականի կողմից Զախարյանն ընդգրկվել էր 2003 թվականին ծնված 60 լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներից միակն է այս ցուցակում։ Նրա կողքին են համաշխարհային ֆուտբոլի գրանդ ակումբների ներկայացուցիչներ։

Զախարյանը ֆուտբոլով սկսել է զբաղվել Սամարայում, իսկ 2017 թվականին տեղափոխվել է «Դինամոյի»՝ Լև Յաշինի անվան ակադեմիա: 17-ամյա կիսապաշտպանը «Դինամո-2»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ ու թիմի լավագույն ռմբարկուն է: 2020 թվականի նոյեմբերին նորամուտն է նշել ակումբի գլխավոր թիմում՝ մասնակցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Տամբովի» դեմ կայացած մրցավեճին։ Զախարյանը Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում մասնակցել է 25 հանդիպման և խփել 5 գոլ: Երկու շաբաթ առաջ Զախարյանը երկարաձգել էր պայմանագիրը մոսկովյան թիմի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայ ֆուտբոլիստն ակումբում հանդես կգա մինչև 2023/24թթ. մրցաշրջանի ավարտը։

«Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն՝ Զախարյանի տրանսֆերային արժեքն այս պահին կես միլիոն եվրո է։ 17-ամյա ֆուտբոլիստի համար սա բավական բարձր ցուցանիշ է։ «Ախմատի» հետ հանդիպումից հետո «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սադրո Շվարցը խոսել է Զախարյանի մասին։

«Զախարյանն իրեն դրսևորել էր դեռևս հավաքների ընթացքում և արժանի էր մեկնարկայինում խաղալուն: Խփած գոլը միայն խոսում է նրա քրտնաջան աշխատանքի արդյունքների մասին: Արսենը շատ մեծ քայլ է կատարել ոչ միայն անհատական, այլև թիմային առումով: Նա միանգամայն արժանի էր իր գոլին: Այո, Զախարյանը ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն իսկ շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ մենապայքարների պակաս չկար»,- նշել է Շվարցը։

Ինչևէ, ներկայումս Զախարյանը հանդիսանում է Ռուսաստանի Մ-18 տարեկան հավաքականի անդամ։ Նա հանդիսանում էր նաև Ռուսաստանի Մ-17 տարեկանների հավաքականի առաջատարը և պատրաստվում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

«Երկար էինք պատրաստվել Եվրոյին, և տղաները շատ հուսահատված էին, որ ամեն բան հետաձգվեց: Ունենք ուժեղ թիմ, հրաշալի մթնոլորտ ու կոլեկտիվ, և մենք միմյանց հրաշալի ենք զգում խաղադաշտում: Կար վստահություն, որ հասնելու ենք լավ արդյունքի: Ընդ որում՝ բոլորը հասկանում են մրցաշարի մակարդակը: Եվրոպայի Մ-17 առաջնությունում տարբեր տարիներին հանդես են եկել խաղացողներ, որոնք հետագայում դարձել են համաշխարհային կարգի աստղեր: Դա մեզանից յուրաքանչյուրի համար դրսևորվելու հնարավորություն էր»,- նշել էր Զախարյանը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն, Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր, և Զախարյանը զրկվել էր կարևոր մրցաշարում դրսևորվելու հնարավորությունից։

Ինչևէ, առաջին հարցը, որ առաջանում է Զախարյանի հետ կապված, Հայաստանի ազգային հավաքականում նրա խաղալու հեռանկարն է։ Կընդունի՞ արդյոք պատանի աստղը Հայաստանում խաղալու հրավերը։ Այս հարցում դեռևս հստակություն չկա։

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը լուրջ ձեռքբերում էր ունեցել։ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ստացել էր հայկական ֆուտբոլային քաղաքացիություն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին՝ մարտին Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Սպերցյանը ևս դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքին։ Սպերցյանը 2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում: Սպերցյանը միակ հայ ֆուտբոլիստն է, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Նշենք նաև, որ Սպերցյանը մշտապես եղել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների ուշադրության կենտրոնում, սակայն ի վերջո որոշում կայացրեց հօգուտ հայրենիքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում