Եվրամիության մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցները՝ առաջին անգամ կիրառելով հատուկ մեխանիզմ՝ մարդու իրավունքները խախտելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել չորս մարդ, որոնք, ըստ Բրյուսելի, մասնակից են Ալեքսեյ Նավալնիի քրեական հետապնդմանը: Ցուցակը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական ամսագրում՝ մարտի 2-ին: Պատժամիջոցների պատճառ է դարձել Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և 2014թ.-ին «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական պատիժը՝ ընդհանուր ռեժիմի գաղութում 3.5 տարվա ազատազրկումով փոխարինելը:
Ռուսաստանցի ընդդիմադիր գործչի քրեական հետապնդման մեջ ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների համաձայնության գալու մասին հայտնի է դարձել, փետրվարին: Ըստ նախնական տվյալների, ցուցակում չեն լինի խոշոր գործարարներ, որոնց դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին հանդես են գալիս Նավալնիի գործընկերները: Reuters-ը գրել է, որ հնարավոր անունների թվում են ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՊԿԴԾ տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը: