Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անսպասելի զարգացում «Իսկանդեր»-ի և ԳՇ-ի շուրջ. ինչ կանի նախագահը

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»: Այդ միտքը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան արտահայտել է Հայաստանի վարչապետի խոսնակը, իսկ թեման «Իսկանդեր»-ն է, դրա հրթիռների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Ինչպես ասում են՝ ստացվում է բավականին անհարմար, անլուրջ, վտանգավոր իրավիճակ: Համենայնդեպս, խոսնակի պարզաբանումն առաջ է բերում մի շարք հարցադրումներ և տալիս տարբեր մտորումերի տեղիք: Նախ՝ առաջանում է հարց, թե ո՞վ է սխալ զեկուցողը: Կամ՝ ո՞ր կառույցն է սխալ զեկուցողը: Արդյո՞ք ակնարկը ուղղված է Գլխավոր շտաբին, բարձրաստիճան զինվորականությանը, որը «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հանդես եկավ նրա հրաժարականի կոչով: Արդյո՞ք տեղի է ունեցել սադրանք՝ սխալ զեկույց, ապակողմնորոշում և հրապարակային հայտարարության «կորզում», որից հետո էլ ստեղծվել է այդպիսի կոչի կամ հայտարարության նախադրյալ: Մյուս կողմից՝ արդյո՞ք իրականում չկա որևէ սխալ զեկուցում, պարզապես կա Ռուսաստանի պահանջ՝ այսպես ասած, հերքել սեփական խոսքը, այսպես ասած՝ վերցնել հարվածն իր վրա և այդպիսով «փրկել» «Իսկանդեր»-ի և Ռուսաստանի ռազմարդյունաբերության պատիվը, որից հետո Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունն ու, այսպես ասած, կօգնի Նիկոլ Փաշինյանին զինվորական ապստամբության կամ հեղաշրջման օդում կախված վտանգը հանգուցալուծելու հարցում:

Ի դեպ, հատկանշական է, որ «Իսկանդեր»-ի վերաբերյալ վարչապետի խոսնակի պարզաբանմանը զուգահեռ՝ տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում ԱԽ-ն կոչ է արել նախագահ Սարգսյանին ստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության վարչապետի առաջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում