Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Վահան Քերոբյանն այցելել է կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ հայ–իտալական ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին այցելել է կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ հայ–իտալական ընկերություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իտալական «Ստոնուեր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի ուղեկցությամբ, Էկոնոմիկայի նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հնարավորություններին և դիտել պատրաստի արտադրանքի նմուշները, որոնք նախատեսված են ինչպես լայն օգտագործման համար (օրինակ՝ ռեստորանների), այնպես էլ կերամիկական սպասքի սիրահար խստապահանջ սպառողների։ Այստեղ յուրաքանչյուր սպասք յուրովի է, իսկ շնորհիվ հատուկ տեխնոլոգիայի՝ այն առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, նաև էկոլոգիապես մաքուր է և բացառապես սննդային:

Գործարանը համալրված է վերջին սերնդի իտալական սարքավորումներով, որոնք եզակի են ոչ միայն հարևան երկրներում, այլև եվրոպական երկրներում: Գործարանի անձնակազմը կամ վերապատրաստվում է Իտալիայում, կամ Իտալիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից: «Չերամիզիան» ավելի շատ արվեստանոց է՝ գործարանային հսկա չափերով, որտեղ հոգատարությամբ ստեղծագործում են իրենց գործում հմտացած մասնագետներ: Հիմնական աշխատողները գեղարվեստի ոլորտի ներկայացուցիչներ են՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ, կավագործներ: Արտադրանքի զգալի մասը ձեռքի աշխատանք է։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ՌԴ և ԱՄՆ։ Բազմաթիվ պատվերներ են լինում նաև հայտնի ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպություններից։

Համավարակի պատճառով ընկերության զարգացման ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է, բայց այստեղ հույս ունեն, որ առաջիկայում կհաջողվի ընդլայնել ինչպես արտադրությունը, այնպես էլ արտահանման շուկաները։ Ներկայումս ընկերությունում աշխատատեղերի քանակը 300-ն է։ Մտադրություն կա 3 փոքր գործարան կառուցել Հայաստանի մարզերում, ընդհանուր 100-150 աշխատատեղով, նաև բացել 8 խանութ Հայաստանում և արտերկրում։

2019 թվականի նոյեմբերին բացված «Չերամիզիա Ինթերնեշնլ» հայ-իտալական ընկերությունն իր արտադրանքն իրացնում է «Արտադրված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայից» պիտակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում