Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Վրաստան: Այս մասին հաղորդել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԵԽ-ի ղեկավարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը:
Այցի շրջանակում Միշելը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Նախատեսվում են նաև բանակցություններ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նա կայցելի Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ փաստացի սահման: