ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքների պատճառով հոսպիտալացված հիվանդների թիվը նվազել է մինչեւ 50 հազարից պակաս՝ ամենացածր ցուցանիշը 2020 թվականի նոյեմբերի սկզբից ի վեր: Այդ մասին, վկայակոչելով The COVID Tracking Project կազմակերպության (ԱՄՆ-ում համավարակի հետեւանքների հսկման համատեղ կամավորական ծրագիր) տվյալները, փետրվարի 28-ի երեկոյան հայտնել է New York Post պարբերականը:
Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 27-ին երկրի կլինիկաներում COVID-19-ի պատճառով բուժման մեջ է եղել 48.870 մարդ, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին գրեթե չորս ամսվա ընթացքում, որն, ինչպես նշել է հրատարակությունը, անշեղորեն նվազում է 132.474 առավելակետի ցուցանիշից, որը գրանցվել է այս տարվա հունվարի 6-ին: Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28.605 միլիոն դեպք, մահացել է 513.091-ը: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: