Thursday, 22 04 2021
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը․ դիմել է ՍԴ
Սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի 33 համայնքներում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ են նախատեսվում
Սյունիքում նախկինների ուժի ցուցադրությունն էր․ ընտրություններից առաջ պետք էր հետապնդումների պատրանք ստեղծել
Երկնքում կդիտվի լիրիդների ասուպային հոսք
Սյունիքի միջադեպի վտանգավոր արձագանքները. Ով է կրակել գիշերը
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ
Փորձագետը COVID-ի նոր ալիք չի սպասում ՌԴ-ում հայտնաբերվող հիմնամանԷների պատճառով
Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը
Ադրբեջանը իր կողմից հրադադարի խախտումները հայկական կողմի վրա բարդելու հուսահատ փորձ է անում. ՊՆ
ԱԺ փոխնախագահն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին
Մխիթար Հայրապետյանն ու Լիբանանի երիտասարդության, սպորտի նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
17:31
Բունդեսլիգայի թիմերը կրկին ինքնամեկուսանում են
ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը
Հակագազով ցուցմունք կորզելու գործով դատավորի անաչառության հետ կապված կասկած կա
ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան
Չպատժվելը ոճրագործին մղում է նոր հանցանքի. Արցախի ԱԺ հայտարարությունը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Ռուսաստանի ՌԾՆ-ի նավերը Ղրիմի շրջանում ծով են դուրս եկել միջտեսակային վարժանքների համար
Կառավարության կողմից ճնշում է իրականացվում իրավապահ մարմինների նկատմամբ. Արտակ Թովմասյան
Մաուգլիի շակալների նման առիթ են ման գալիս. սյունեցու կողքին չեք, խուժանի կողքին եք. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՓՇ-ին
Հերոսների վերականգնողական քաղաք է հիմնվում
16 բերման ենթարկվածներից բոլորին ձերբակալելու որոշում կա․ ԲՀԿ
ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ
4 տարի հետո ռուսական զորքերը միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարց կառաջանա
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը
ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին
16:20
Ֆոնսեկան՝ Մխիթարյանի մասին
ՀՀ կառավարությունն արցախցիների կոմունալ վճարների փոխհատուցման համար կհատկացնի 4 մլրդ 67 մլն դրամ
ԵԽԽՎ փաստաթուղթը իրավական առումով խիստ սահմանափակ նշանակություն ունի, քանի որ չունի պարտադրանքի ուժ

Դատախազությունը հերքում է Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ լուրերը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին, և լրատվամիջոցներում տարածված լուսանկարը արվել է ընդմիջման պահին, որտեղ, բացի Գևորգ Բաղդասարյանից, ներկա էին նաև դատավոր և ներկայացուցիչ Ոստիկանությունից:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նախօրեին առանձին լրատվամիջոցներ հրապարակել էին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի մի լուսանկար, և, հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող քրեական գործով վերջինիս մեղադրող լինելու հանգամանքը, արվել ենթադրություն, թե միգուցե նրանք քննարկում են ներքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հարցը:

Ավելի ուշ, նույն լուսանկարի վկայակոչմամբ, առանց որևէ աղբյուր նշելու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել առ այն, թե իբր քաղաքական իշխանության ներկայացուցիչները նրա հետ բանակցություններ են վարում՝ համոզելու, որ նա «ինքնուրույն որոշում կայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ գործ հարուցելու» վերաբերյալ և այլն:

Նախ՝ այդ լուսանկարի շուրջ կոնսպիրոլոգիական ու քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք ու առիթ չկա:

Լուսանկարն արվել է Ծաղկաձորի «Ararat rezort» հյուրանոցում, այլ ոչ թե ինչ-որ ռեստորանում, որտեղ Գևորգ Բաղդասարյանը գտնվել է՝ հրավիրված լինելով մասնակցելու ՀՀ ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին»,- գրել է Աբրահամյանը:

Աբրահամայանը հայտնել է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն նշված հանձնաժողովի նախագահը և այլ անդամ-պատգամավորներ, նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ, այլ նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ՀՔԾ-ից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ինչպես նաև՝ դատավորներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});