
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին կարող է որոշում կայացնել կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ելույթ ունենալով Օռլանդոյում ընթացող համաժողովում՝ Թրամփը հայտարաարել է, որ դեմոկրատները «վճռականորեն տանուլ կտան» 2024 թվականի նախագահական ընտրությունները: Թրամփը կրկնել է այն պնդումը, որ ինքը չի պարտվել, այլ հաղթել է 2020-ի ընտրություններում: