Սալվադորի ընդդիմությունը դիմել է երկրի Գերագույն ընտրական դատարան՝ հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեի դեմ գանգատով՝ նրան մեղադրելով Օրենսդրական ասամբլեայի (միապալատ խորհրդարան) պատգամավորների ընտրությունների օրը ընտրական օրենսդրության խախտման մեջ: Ինչպես հաղորդվում է Twitter-ում ատյանի էջում, գանգատի քննումից հետո քաղաքական գործչին պարտավորեցրել են տեղեկատվություն չհարապարակել սոցիալական ցանցերում և մամուլի ասուլիսներ չհրավիրել մինչև ձայները հաշվելու ավարտը։
Կամարտահահայտության վերջին ժամերին պետության ղեկավարը հանդես է եկել մամուլի ասուլիսում, նրա ելույթի մի մասն ընդդիմախոսները գնահատել են որպես կոչ քվեարկելու իր ստեղծած «Նոր գաղափարներ» կուսակցության օգտին: Սալվադորի օրենքների համաձայն՝ քարոզչությունն արգելված է քվեակությունից երեք օր առաջ և ընտրությունների օրը: Այս պահին ընտրական հանձնաժողովում հաշվում են ձայները: