
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը մեկնել է Աֆղանստան, որտեղ նա, վարչակազմի փոփոխությունից հետո, առաջին հանդիպումը կանցկացնի թալիբների հետ, գրում են ամերիկյան լրատվամիջոցները: Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը այցելել է Քաբուլ, ապա՝ Դոհա:
«Նա կվերսկսի հետագա գործողությունների քննարկումները Իսլամական Հանրապետության, Աֆղանստանի ղեկավարների, Թալիբանի և տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ, որոնց շահերից է բխում արդար և կայուն քաղաքական կարգավորման և մշտական և համապարփակ հրադադարի հասնելը », -հայտարարել են Վաշինգտոնում: