Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին խոսել է դեռահասների և երեխաների շրջանում կորոավիրուսի դեմ պատվաստման ժամկետների մասին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Նա նշել է, որ ավագ դպրոցի աշակերտների պատվաստումները կարող են սկսվել արդեն 2021 թվականի աշնանը:
Միևնույն ժամանակ, տարրական դասարանների աշակերտների պատվաստումը կսկսվի ոչ շուտ, քան 2022 թվականի սկզբից:
«Եթե իրատեսորեն կանխատեսենք, երբ բավարար տվյալներ ստանանք, որպեսզի ասենք, որ կրտսեր դպրոցականներին կարելի է պատվաստել, ապա կարծում եմ, որ դա կլինի ամենաշուտը տարվա վերջին», – ընդգծել է Ֆաուչին: