Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկյան Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը, խորհուրդ է տվել ներդրումներ կատարել բաժնետոմսերի մեջ և դեմ է արտահայտվել պարտատոմսեր գնելուն: Այս խորհուրդները նա տվել է բաժնետերերին ուղղված իր տարեկան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նա նշել է, որ «ժամանակը, ներքին խաղաղությունը, գործարքների և միջնորդավճարների քանակի լայն դիվերսիֆիկացումը և մինիմիզացիան» կապիտալի հիմքն են:
Ինչպես նշել է միլիարդատերը, այս պահին պարտատոմսերի համար ճիշտ ժամանակը չէ: Բաֆեթը մռայլ ապագա է կանխատեսել նրանց համար, ովքեր ներդրումներ են կատարում ֆիքսված եկամտի գործիքներում:
Իր նամակում նա նաև նշել է, որ Berkshire Hathaway-ը 2020 թվականին 42,5 միլիարդ դոլար է վաստակել: