Կրիպտոարժույթի արդյունահանման համար պահանջվում է ավելի ու ավելի շատ էլեկտրաէներգիա, ինչը վտանգ է ներկայացնում մարդկության՝ «զրոյական արտանետումներ» տանող ճանապարհին, վկայում են ամերիկացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները, հաղորդում է Guardian-ը:
Բիթքոների արդյունահանման համար օգտագործվող էներգիայի քանակը գերազանցում է մի շարք երկրների տարեկան էներգասպառումը, ասում է Նյու Մեքսիկոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Բենջամին Ջոնսը:
«Խոսքը տարեկան տասնյակ տերավատ էլեկտրաէներգիայի մասին է, որն օգտագործվում է միայն բիթքոինների համար»,- նշել է փորձագետը:
Հետազոտողները հորդորում են պետություններին միջոցներ ներդնել կրիպտոարժույթի արդյունահանումը կարգավորելու համար՝ «ածխածնի հետքը» նվազեցնելու նպատակով, ասվում է զեկույցում: