
Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում կիսամերկ լուսանկարներ է հրապարակել: Նա նման կերպ գովազդում է իր ապրանքանիշի նոր զուգագուլպաները: Առաջին հայացքից թվում է, թե 40-ամյա մոդելն ընդհանրապես մերկ է. զուգագուլպաների երանգը միախառնվում է նրա մաշկի երանգին: Բաժանորդներից շատերը հրաժարվել են հավատալ, որ Քարդաշյանն ինչ-որ բան է հագել:
20 ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան հինգ միլիոն հավանում է հավաքել:
Բացի այդ, որոշ օգտատերեր ուշադրություն են հրավիրել Քիմի ձեռքին ամուսնական մատանու բացակայությանը: Հեռուստաաստղը բաժանվում է իր երրորդ ամուսնուց՝ Քանյե Ուեսթից: Զույգն ունի չորս երեխա: