Fox News հետուստաալիքը տեղեկացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ծրագրերի մասին:
Հանրապետականը մտադիր է հերքել նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու իր ծրագրերի մասին մի շարք լրատվամիջոցների հայտարարությունները:
Հեռուստաալիքը հավելել է, որ պետության նախկին ղեկավարը մտադիր է այդ մասին խոսել Ֆլորիդայում ԱՄՆ պահպանողական շրջանակների խորհրդաժողովում ելույթի ժամանակ:
«Մենք նոր կուսակցություններ չենք ստեղծի և չենք թուլացնի մեր հզորությունն ու ուժը: Փոխարենը, մենք կլինենք միասնական և ուժեղ, քան երբևէ»,- Թրամփի խոսքերը մեջբերում է Fox News-ը:
Հեռուստաալիքը հստակեցրել է, որ քաղաքական գործչի ելույթը առաջինն է լինելու նրա նախագահական լիազորությունների ավարտից հետո: