Չինաստանի ազգային թանգարանը ցուցադրել է լուսնային հողի նմուշներ, որոնք դեկտեմբերին Երկիր է բերել Chanye-5 տիեզերանավը: Դրանց ընդհանուր քաշը 100 գրամ է: Հողը տեղավորել են հատուկ բյուրեղաձև բեռնարկղի մեջ, որի չափերը խորհրդանշական են. 384 մմ բարձրությունը պետք է հիշեցնի Երկրից Լուսին հեռավորության մասին, որը կազմում է 384 հազար կմ, իսկ 228 մմ լայնությունը՝ աշավախմբին անհրաժեշտ օրերի քանակն է:
Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել չինական գիտության և տեխնոլոգիայի վերածնունդը: Այստեղ հնարավոր է տեսնել նաև շուրջ 40 ցուցանմուշ, որոնք այս կամ այն կերպ կապված են չինական լուսնային առաքելության հետ: Պեկինից հետո ցուցահանդեսը կշրջի երկրի մարզերով: