Friday, 23 04 2021
«Եթե այսօր մենք Նժդեհի կիսանդրին հանենք իբրև «ֆաշիստ», վաղը կասեն Մոնթեի արձանն էլ հանեք՝ տեռորիստ է»
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները
«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»․ ինչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը

Հոկտեմբերի 27-ից` Մարտի 1. Քոչարյանի արյունոտ իշխանության հետագիծը

Այսօր մեր նորագույն պատմության թերևս ամենաողբերգական օրերից մեկն է: Արդեն տասներեք տարի է` մարտի 1-ը Հայաստանում ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, բնության զարթոնքի, այլ` իշխանության արյունոտ հաշվեհարդարի, սեփական քաղաքացիների դեմ իրականացված ոճիրի հետ: Դժվար է անգամ պատկերացնել, որ որևէ նույնիսկ օկուպացիոն իշխանություն կարող է իր պաշտոնավարման տաս տարիների ընթացքում դառնալ երկու արյունոտ սպանդի, պետականության դեմ ուղղված աննախադեպ հանցագործությունների հեղինակ: Հոկտեմբերի 27-ն Հայաստանի պետական ավագանու, ինքնիշխանության գաղափարն ու արժեքն իր մեջ կրող էլիտայի դեմ ուղղված քայլ էր: Այդ օրը կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը: Միայն այդ ճանապարհով Հայաստանում հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամրապնդումը. վերջինս «անգլիական թագուհուց» վերածվեց ավտորիտար ղեկավարի` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին:

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միայն Ռոբերտ Քոչարյանի փառասիրությունը, քինախնդրությունը, հարստանալու անհագ մոլուցքը չէին կարող Հոկտեմբերի 27-ի մոտիվ դառնալ, եթե Հայաստանի երկրորդ նախագահի ցանկությունները չհամընկնեին Մոսկվայի` Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու, մեր երկիրն օկուպացնելու ձգտման հետ: Հոկտեմբերի 27-ը Մոսկվայի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության համատեղ ոճիրն է Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ:

Սակայն նույնիսկ նման աննախադեպ ոճիրից հետո Հայաստանի հասարակությունը պահպանում էր իր սուբյեկտությունը, խոչընդոտում էր Հայաստանի օկուպացիային: Քոչարյանի իշխանությունը, Մոսկվան հզոր հասարակական դիմադրության հանդիպեցին 2003-04թթ-ին, 2008-ի համաժողովրդական շարժման զարթոնքի օրերին: Մարտի 1-ը եկավ փոխլրացնելու Հոկտեմբերի 27-ին: Մարտի 1-ն արյունոտ հաշվեհարդար էր պետականության և ազատության հիմնական ամրոցի` հասարակության դեմ: Ռուսական կայսրությունը, նրան հպատակ, օտարածին ռեժիմը հասկացան, որ քանի դեռ ոչնչացված չէ Հայաստանի հասարակության դիմադրությունը, սուբյեկտությունը, անհնար է մեր երկրի վերջնական օկուպացիան, հնազանդեցումը:

Պատահական չէ, որ Մարտի 1-ի արյունոտ սպանդը, Հայաստանի քաղաքացիների գնդակահարությունը տեղի ունեցան Պուտին – Քոչարյան մոսկովյան հանդիպումից հետո: Այսօր հիշատակի օր է, երբ մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի տաս հպարտ քաղաքացիների շիրիմների, անմեռ հիշատակի առջև:

Միևնույն ժամանակ` այսօր պայքարի և վճռականության օր է` այն վստահ ու հաստատ գիտակցումով, որ Հայաստանը չի վերագտնի իր ազատությունն ու արժանապատվությունը, քանի դեռ ամբողջովին բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Հետհեղափոխական Հայաստանում Մարտի 1-ի բացահայտումը դարձել է առաջնահերթություն, ճաղերի հետևում է այդ իրադարձությունների հիմնական պատասխանատուն՝ Ռոբերտ Քոչարյանը, ու այսօր հասարակությունը սպասում է դատավարության հանգուցալուծմանը՝ ստանալու համար իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք լույս կսփռեն ոչ միայն կոնկրետ հանցագործության հետ կապված շատ հանգամանքերի վրա, այլ նաև կամբողջացնեն արյունոտ տասնամյակի խորհրդանիշ ռեժիմի իրավա-քաղաքական գնահատականը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});