Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Ոչինչ մի՛ բեմականացրեք, տեսել ենք՝ ինչպես եք մեր երեխաներին գնդակահարում. Մարտի 1-ի զոհերի հարազատները՝ իշխանության կողքին

Այսօր լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 13-րդ տարելիցը։ Սահմանադրական կարգը 2008 թվականի հետընտրական գործընթացների ժամանակ տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործը դեռ ընթացքի մեջ է։ Առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել Երևանի կենտրոնում գնդակահարված առնվազն 10  քաղաքացիների և  բազմաթիվ վիրավորների համար։

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կմասնակցեն զոհերի հիշատակին նվիրված պատարագին և ծաղիկներ կխոնարհեն Մյասնիկյանի արձանի մոտ։

Հարցին շարունակո՞ւմ են սատարել Փաշինյանին ու իր իշխանությանը, Քլոյանը պատասխանեց. «Իհարկե կառվարության կողքին ենք, բա ու՞մ կողքին լինենք։ Այդքան պայքարել, կռվել ենք Նիկոլի հետ, նույն նավի վրա ենք եղել։ Նա պաշտոնապես ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից։ Նաև՝ պաշտոնապես առաջին անգամ ճանաչեց 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, ծաղիկներ խոնարհեց այն փողոցի վրա, որտեղ զոհվել են մեր երեխաները։ Իհարկե Նիկոլի կողքին ենք լինելու, մինչև վերջնական դատական ակտի կայացումը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանը մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով բնակվում է Բելգիայում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ թեպետ կառավարությունը շատ սխալներ է թույլ տվել այս ընթացքում, բայց երբ նայում ես՝ ով է այլընտրանքը, ակամայից սատարում ես իշխանություններին. «Ուզենք թե չուզենք՝ պետք է իշխանությունների կողքին լինենք, որպեսզի այդ գիշատիչները չգան։ Ես նայեցի այդ 16+-ի բեմականացումը Չաուշեսկիների գնդակահարության հետ կապված և ցնցվեցի։ Որոշ մարդիկ էլ կանգնած ծափ էին տալիս։ Բայց նաև մի բան եմ իրենց ուզում ասել՝ բեմականացնել պետք չէ, որովհետև ուղիղ 13 տարի առաջ մարտի 1-ին դուք դա իրականում արդեն արել եք։ Այնտեղ կանգնած ուժերի 80 տոկոսը մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներն են։ Մյուս կողմից էլ ուրախ եմ, որովհետև այնտեղ ժողովուրդ չկա։ 20 տոկոսն էլ գուցե մոլորյալներ են, բայց երբ նայում էր, թե ինչպես էր հրճվում, օրինակ, Մարգարիտ Եսայանը, ինձ համար դա նորություն չէր։ Հարգելիներս պետք չէ կազմակերպել թատրոն, դուք դա արել եք իրականում 13 տարի առաջ ու մենք դա արդեն տեսել ենք»։

Ալլա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ իշխանությունները մեղավոր են, որ մարտի 1-ի կազմակերպիչները իրենց պատիժը կրելու փոխարեն նման բեմականացումներ են անում ու մարդկանց ահաբեկում ապագա սպանություններով.«Դուք գիտեք, որ նախքան պատերազմը ծնողներն արդեն հրաժարվել էին մարտի 1-ի դատավարությանը մասնակցել ու դրանով արտահայտել բողոքը։ Ես միշտ հույս եմ ունեցել և հիմա էլ շարունակում եմ համոզմունք հայտնել, որ մարտի 1-ը բացահայտվելու է։ Հույս ունեմ, որ կլինեն արտահերթ ընտրություններ ու դրանից հետո դատաիրավական համակարգի փոփոխություններ։ Այսօր իշխանությունները թուլացած վիճակում են ու այս պահին ճիշտ չեմ համարում իրենց հետ հույս կապել։ Պետք է պարզապես հասկացող մարդիկ դեմ կանգնեն 16+-ի վերարտադրմանը, իշխանազավթման պրոցեսին։ Պետք է լինեն ազատ ընտրություններ։ Այս պահին դատավորները կանգնած են 16+-ի կողքին, նրանք չեն սպասարկում արդարադատությանը, ես ի՞նչ հույս ունենամ իրենցից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում