Չեչնիայում կասեցվել է 129 մասնավոր կլինիկաների աշխատանքը, որոնք, ըստ իշխանությունների պնդման, կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական պատասխանի կեղծ տեղեկանքներ են տվել:
Նման տեղեկանքներից սկսել են բողոքել դեռ անցած տարվա ամռանը: Այդ ժամանակ Գրոզնիի քաղաքապետի օգնականը կլինիկաներից մեկի տնօրենին նույնիսկ նկատողություն է արել տեղական հեռուստաընկերության եթերից, գրում է «Կավկազսկի ուզել»-ը:
Նոյեմբեր ամսից հանրապետությունում ստուգվել է 388 մասնավոր բժշկական հաստատություն, ասել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավար Հաս-Մուհամեդ Կադիրովը: