Thursday, 22 04 2021
Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին

Գլխավոր շտաբը սա կազմակերպեց, որ մեղքը բարդեն Փաշինյանի վրա. Հակոբ Հակոբյան (Լեդի)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, «7»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, հրամանատարներ պահանջում են վարչապետի հրաժարականը։ Սա ռազմական հեղաշրջման փո՞րձ է ու ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Շտաբի պետի այդ հայտարարության հիմքը վարչապետի՝ «Իսկանդեր»-ի հետ կապված  ասածն էր, որի ժամանակ վարչապետը ակնարկեց, որ սնարյադները հին են եղել կամ ճիշտ չեն կրակվել։ Դրանից իրենք շատ վատ զգացին։ Որ «Իսկանդեր» կրակվել ա՝ ես դրանում համոզված եմ։ Պատերազմի ժամանակ մեզ շատ հարազատ մարդիկ ինձ ասել են, որ «Իսկանդեր»-ը կրակվել է, և սնարյադը ընկել է Շուշիի վրա։ Շատ հավանական է, որ կոորդինատները սխալ են տրվել, և  դրա պատճառով սնարյադը ընկել է մեր կողմում։ Հիմա, երբ վարչապետը խոսեց դրա մասին, ու դրանից հետո ակնհայտորեն  գործը բացահայտվելու էր, դրա համար էլ իրենք  ուզեցին նման կերպ ծածկադմփոց անել, որ չբացահայտվեն մեղավորները։

Բայց երեկ նաև ռուսական կողմը հերքեց պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ի կիրառման լուրը։ Նշվեց, որ պատերազմի ժամանակ Արցախում «Իսկանդեր» չի կիրառվել։

– Իրենք էդպես էլ պետք է ասեին, բա ինչ պետք է ասեին։ Բայց ես համոզված եմ, որ վարչապետը պատահական տենց բան չէր ասելու։ Ղարաբաղում շատ տարածված է, շատերը գիտեն, խոսում են, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է, բայց թե ուր է գնացել սնարյադը՝ դա ոչ մեկին պարզ չէր։ Բայց  նաև խոսակցություններ կային, որ կոորդինատները ճիշտ չեն տրվել, և ընկել է Շուշիի վրա։

Դուք  այդտեղ միտո՞ւմ եք տեսնում։

– Այո, իրենք կանխամտածված դա արեցին և հիմա չեն ուզում, որ եղածը ջրի երես դուրս գա։ Իրենք կանխամտածված դա արել են, որ հետո դա մնա վարչապետի վրա, ու դրա պատասխանատուն լինի վարչապետը։

97 թվականին էր կարծեմ, ուչենիա էի անցկացնում Ջաբրայիլում, բրիգադի հրամանատարը Մանվել Գրիգորյանն էր, իսկ Յուրի Խաչատուրովը կորպուսի հրամանատարն էր։ Իրենք կոորդինատները սխալ տվեցին, ու փոխանակ սնարյադը մեզանից մի կիլոմետր առաջ ընկներ, եկավ ու մեզանից մի 200 մետր հետև ընկավ։ Իրենք բոլորն էլ շատ լավ հիշում են այդ դեպքը։ Կոորդինատներն էին սխալ տվել, մենք հո գիտեինք, որ սնարյադից չէր դա։ Ես սա պատմեցի, որ ասեմ՝ «Իսկանդեր»-ի կիրառման կոորդինատները ճիշտ չեն տրվել, թերևս միտումնավոր, և խփվել է այնտեղ, որտեղ պետք է խփվեր։ Վարչապետի հայտարարությունից հետո շատ բան պետք է բացվեր, ու իրանք հիմա, վախենալով, որ այդ ամենը կարող է ջրի երես դուրս գալ,  ուզում են  հեղաշրջում անել։ Ես դրանում համոզված եմ։ Ի վերջո, պետք է իրենք պատասխան տային էդ ամեն ինչի համար, որովհետև պատերազմի հիմնական ռեգուլիրովկա տվողը իրենք էին։ Պատերազմը ԳՇ պետն է վարել ու պետք է նաև պատասխաներ, թե ինչու մենք պարտվեցիքն։

Երբ զգաց, որ գալիս է այդ ժամանակը, անցան ուրիշ գործողությունների։

– Այդ ուրիշ գործողությունները ռազմական հեղաշրջման փո՞րձ են, թե՞ երեկվա հանրահավաքով արդեն այդ վտանգը չեզոքանում է։

– Չէ, վտանգը չի չեզոքացվել։ Ուղղակի մենք բանակում ունենք Վաղարշակ Հարությունյան, և  ես համոզված եմ, որ ինքը ի վիճակի է այդ խնդիրները կարգավորելու։ Ինքն է նախարարը, որը սկսել է հետաքննություն, հետազոտություններ, և դրանք էլ, վտանգ զգալով, անցել են ինչ-որ գործողությունների։ Կրկնում եմ՝ պատերազմի ժամանակ հիմնականում Գլխավոր շտաբի պետն է եղել հրամանատարը, ու բնական է, որ իրենք սա կազմակերպեցին, որ մեղքը բարդեն Փաշինյանի վրա։ Եթե իրենք անձնական ինչ-ինչ խնդիրներ ունեին Փաշինյանի հետ, դրա մասին կարող էին շուտ ասել։ Եթե դա չի եղել, ուրեմն հիմնական պատճառը պռավալն է, որը իրենց մեղքով է  եղել։ Պռավալը իրենց մեղքն էր։ Օնիկն ասում ա՝ ես ասել եմ՝ մեկ անգամ օգտագործենք «Իսկանդեր»-ը, երկու անգամ օգտագործենք, ասել եմ՝ վարչապետը չի արել, բայց բնական է, որ ինքը տենց պետք ա ասեր, քանի որ վիճակը նեղն է։ Հիմա ինքը ամեն ինչ կասի։ Դե թող դա ասեր պատերազմից հետո։

Պարոն Հակոբյան, այս վիճակը ինչքանո՞վ է վտանգավոր, եթե հաշվի առնենք, որ պատերազմը չի վերջացել։ Համացանցում տեսանյութեր կան, որում  աշխարհազորայինները հայտարարում են, որ կանգնում են բանակի կողքին և պահանջում են վարչապետի հրաժարականը։

– Իրենք բանակի կողքին են։ Մենք էլ ենք բանակի կողքին, բայց դա չի նշանակում, որ Օնիկ Գասպարյանի կողքին ենք կամ Ազատության հրապարակում հավաքվածների կողքին ենք։ Ես գնդապետ եմ, ճանապարհ եմ անցել, պատերազմում վիրավորվել եմ, բնական է, որ ես բանակի կողքին եմ։ Բայց ես, բանակի կողքին լինելով, այդ մի քանի անհատների կողքին չեմ։ Իսկ հայոց բանակը այդ մի քանի անհատները չեն։ Բանակը Օնիկ Գասպարյանը չի։ Նա իր մի քանի մտերիմներով կարող է գնալ ընդդիմության կողքը կանգնել, քանի որ պատասխանատու է կատարվածում, բայց դա ոչ մի պարագայում չի նշանակում, որ բանակը հեղաշրջում է  անում։ Դա չի կարող լինել, բացառված է։

Բանակը հեղաշրջում չի՞ իրականացնի։ Դուք վստա՞հ եք։

– Բանակը չի իրականացնի։ Օնիկը, իրենց նախկին գեներալիտետը, մի քանի անհատներ կարող են ինչ-որ բան անել, բայց իրենք բանակ չեն։ Իրենք բանակից դուրս են։

Չե՞ն կարող մնացած զինվորականների վրա ազդեցություն ունենալ։

– Չեն կարող։ Դա չի լինի։ 2008 թվականին էլ էին զինվորին  ստիպում, ուղղորդում, որ իրենք մեզ  վրա գային ու կրակեին, բայց իրենք չեկան։ Դրանք էլ ստիպված Ղարաբաղից իրենց քիլլերներին բերեցին մեզ վրա, մարդկանց խփեցին։ Իրենք հիմա էլ կարող է այդ կեղտոտ սցենարը ուզենան իրականացնել, քցեն բանակի վրա, բայց համոզված եմ, որ բանակը չի խառնվի։ Նամանավանդ, որ մենք բանակում ունենք Վաղարշակ Հարությունյան։

ԵԿՄ վարչությունում վարչապետի հրաժարականը պահանջողներ կա՞ն։

– Երկրապահի տղերքը ճանապարհ են անցել, նրանք սրտացավ են երկրի համար ու չեն  կարող կանգնել երկիրը  կործանման տանողների կողքին։ Երկրապահը կանգնելու է մեջտեղում, որ ընդհարումներ չլինեն, որ հեղաշրջում չլինի ու էս վիճակը հանդարտվի։ Մենք 30 տարի մեր կյանքից դրել ենք երկրի համար, ու էդ ջանքերը ապարդյուն չպետք է անցնեն։ Բոլորս պետք է իմանանք, թե ովքեր են կանգնած այս գործողությունների հետևում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});